Կնիկ է ուզում, բեղուն է ուզում, մի քանի հատ է ուզում

18/09/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստ է խորհրդարանում հանդես գալ բազմակնությունը թույլատրող օրենքի նախագծով, եթե կգտնվեն իր այդ օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանող պատգամավորներ: Համենայնդեպս, պատգամավորը զրուցել եւ այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք է տարել պատգամավորների շրջանում, եւ չնայած շատերն են ընդունել, որ ազգի վերարտադրության երկու ճանապարհ կա՝ բազմազավակությունը կամ բազմակնությունը, սակայն առայժմ որեւէ պատգամավոր չի համարձակվում իր վրա նման պատասխանատվություն վերցնել եւ միանալ Հակոբ Հակոբյանի նախաձեռնությանը: Մինչդեռ պատգամավոր Հակոբյանը վստահ է, որ բազմակնության մասին օրենքը կարող է լուծել այնպիսի կարեւորագույն պրոբլեմ, ինչպիսին ազգի վերարտադրությունն է.

«Մեր հարեւան երկրները՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, որտեղ բազմակնություն կա, ունեն հասարակության կայուն աճ, իսկ մեզ մոտ գնում է հասարակության աճի կայուն նվաճում: Եթե 2003 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի ազգաբնակչությունը հաշվարկվում էր 3,2 միլիոն, ապա ՄԱԿ-ի տվյալներով մեր երկրի ազգաբնակչությունը 2025 թվականին կազմելու է  2,5 միլիոն: Այսինքն, մենք չենք կարողանում ապահովել բնական վերարտադրություն, եւ դա լուրջ վտանգ է ազգային գենոֆոնդին: Բացի այդ, անգամ ԽՍՀՄ վիճակագրության տվյալներով Հայաստանում կանայք միշտ էլ 30-40 հազարով ավելի են եղել, քան տղամարդիկ, իսկ այսօր այդ տարբերությունը շատ ավելի մեծ է: Ուստի, ազգի վերարտադրության համար բազմակնությունն ունի մեծ նշանակություն:

Ուսումնասիրեք այն երկրների վիճակագրությունը, որտեղ բազմակնությունը թույլատրված է, եւ կտեսնեք, որ այդ երկրներում հասարակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Իսկ այն երկրներում, որտեղ չկա բազմակնություն, հասարակությունն ուղղակի վերարտադրություն չի ապահովում: Այնպես որ, մենք ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ ծնելիության խրախուսում, կա՛մ բազմակնության ընդունում: Ես պատգամավորների շրջանում քննարկել եմ այդ հարցը, եւ չնայած բոլորն էլ ընդունում են, որ ազգի վերարտադրության այդ երկու ճանապարհը կա, բայց եւ ոչ մեկը չի ուզում իր վրա վերցնել այդ ծանր բեռը՝ հասարակությանը ներկայացնել եւ բացատրել բազմակնության անհրաժեշտությունը»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Ինքը՝ պատգամավորը, պատրաստ է իր վրա վերցնել հանրությանը հոգեբանորեն բազմակնությանը նախապատրաստելու առաքելությունը, սակայն վստահություն չունի, որ իր նախաձեռնությունն անհրաժեշտ աջակցություն կստանա: 

Այդուհանդերձ, եթե մեր խորհրդարանը նման օրենք ընդունի, ապա Հակոբ Հակոբյանը պատրաստ է առաջինն օրինակ ծառայել եւ կյանքի կոչել բազմակնության դրույթները: Պատգամավորը վստահ է, որ իր առայժմ առաջին կինը բազմակնությանն ընդառաջ գնալու պատգամավորի մտադրությանը դեմ չի լինի, որովհետեւ նրան եւս մտահոգում է ազգի բնական վերարտադրության պրոբլեմը: Այս պահին, սակայն, Հակոբ Հակոբյանը չի կարող նման քայլի դիմել, որովհետեւ, ըստ նրա, դա կլինի օրենքի խախտում. «Յուրաքանչյուր պետություն պետք է գտնի ճանապարհը՝ իր ազգի վերարտադրությունն ապահովելու համար: Ես կողմ եմ  բազմակնությանը եւ պատրաստ եմ օրինակ ծառայել՝ բացառապես ազգի վերարտադրության շահերից ելնելով»,- հայտարարում է Հակոբ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ-ում նման նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում Հակոբյանը կդառնա ամուսնացած բոլոր կանանց թիվ մեկ թշնամին, ապա պատգամավորը նման մտածողություն ունեցող կանանց համարում է էգոիստներ. «Իսկ ի՞նչ է, այդ կանայք ուզում են, որ հայի գենը ամփոփվի միայն իրենց մեջ եւ դրանով ավարտվի՞: Դա էգոիզմի ամենաբարձր դրսեւորումն է»,- վստահ է պատգամավորը: Ավելին, Հակոբյանը խորհուրդ է տալիս թողնել ամեն տեսակի երեսպաշտություն եւ անկեղծորեն ընդունել, որ այն, ինչը այսօր ստվերային ձեւերով արվում է դրսերում, պետք է ստանա օրինական լուծում.

«Ով որ դրսում նման բան չի արել՝ թող նա առաջինը քար նետի: Մարդ պետք է կարողանա իր մեջ ունենալ համարձակություն եւ այն գործողությունը, որը կատարում է դռնից դուրս, այդ նույն գործողությունը կատարի իր տան մեջ՝ օրինական ձեւով, դա ծառայեցնելով իր ազգին»,-ասում է Հակոբ Հակոբյանը: Այնուամենայնիվ, եթե պատգամավորի ծրագրերը խորհրդարանում ունենան աջակիցներ, ինչպե՞ս է լուծվելու քրիստոնեության հետ հակասությունը, որն արգելում է բազմակնությունը.

«Իհարկե, ես գնահատում եմ քրիստոնեական արժեքները, որը մեր ժողովուրդը կարողացել է կրել եւ պատրաստ է թողնել հաջորդ սերունդներին, եթե, իհարկե, մնա հաջորդ սերունդ: Բայց հարց է առաջանում, ո՞րն է կարեւորը՝ մշակույթի արտահայտումը քրիստոնեության ձեւո՞վ, թե՞ ուղղակի այդ արժեքների վերարտադրությունը բազմակնության ճանապարհով»,- հարցնում է պատգամավորը:

Ինչեւէ, Հակոբ Հակոբյանն իր մտահոգությունն ազգային գենոֆոնդի պահպանման եւ վերարտադրության ամենակարճ ճանապարհի՝ բազմակնության մասին, ներկայացրեց: Պատասխանի հերթը հանրությանն ու խորհրդարանինն է: Եթե կլինեն ազգի գենոֆոնդը բազմակնության ճանապարհով փրկելու որակյալ թվով կողմնակիցներ, Հակոբ Հակոբյանը պատրաստ է հանդես գալ «Բազմակնության մասին» օրենսդրական նախաձեռնությամբ: Ի դեպ, բացի գենոֆոնդի պահպանման ռազմավարական նշանակությունից, այս հարցն ունի նաեւ բարոյական ասպեկտ. Հայաստանում կա մոտ 50 հազար կնոջ ավելցուկ. հո նրանց չե՞ն գնդակահարելու:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1692 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին