Ֆորպոստ. «ՌԱՕ ԵԷՍ»-ի սիրելիները

18/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

Երեկ, ինչպես եւ սպասվում էր, կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ լիմիթեդ» ընկերության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հայտի կապակցությամբ որոշման նախագիծը: Այսինքն՝ կառավարությունը քննարկել է՝ համաձայնություն տա՞լ «Միդլենդ ռեսուրսիզին» վաճառել իր սեփականությունը հանդիսացող «ՀԷՑ»-երը, թե՞ ոչ: Ըստ էության, համաձայնությունը տրված է, նույնիսկ կառավարության համապատասխան որոշման նախագիծ է ընդունվել, որտեղ կա մի փոքր վերապահում` եթե նոր գնորդը չստանձնի որոշակի պարտավորություններ, ապա կառավարության որոշման նախագիծը կհամարվի չընդունված: Այդ ի՞նչ պարտավարություններ են:

«Մասնավորեցման պայմանագրից բխող բոլոր դրույթները»,- մեր հարցին ի պատասխան երեկ պարզաբանեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Այլ կերպ ասած, նոր գնորդը` «ՌԱՕ ԵԷՍ»-ը, պետք է ընդունի այն բոլոր պայմանները, որոնք 3 տարի առաջ ընդունել է «Միդլենդ ռեսուրսիզը», երբ ՀՀ կառավարությունից գնեց «ՀԷՑ»-ը: Այսինքն՝ նոր գնորդը պետք է դառնա հնի իրավահաջորդը` ստանձնի ներդրումային եւ այլ պարտավորությունները: Թե ինչու է այսպիսի խնդիր ծագել, հայտնի չէ: Կարելի է մտածել, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է եւ չընդունել այդ պարտավորությունները, երբ դրանք ընդունելու պարտադրանքը նշված է բաժնետոմսերի օտարման 2002 թվականի պայմանագրում: Հնարավոր է, որ սա ընդամենը արվել է այն նպատակով, որ ստեղծվի հարցի քննարկման լրջության տպավորություն. կողքից նայողը տպավորություն ստանա, թե կառավարությունը լրջորեն քննարկել է հարցը:

Մինչդեռ վիճակագրությունը այլ բան է ցույց տալիս: Կառավարության երեկվա նիստը, որը վարել է Ռոբերտ Քոչարյանը, տեւել է ընդամենը երկուսուկես ժամ: Դատելով կառավարության նիստը նկարագրող պաշտոնական հաղորդագրությունից՝ նիստում քննարկվել է 20 հարց: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր հարցին կառավարութունը տրամադրել է միջինը` 7,5 րոպե: Այսինքն՝ հարցը 7,5 րոպե քննարկելով՝ կառավարությունը, ըստ էության, որոշել է վաճառքի համաձայնությունը տալ: Իհարկե, նիստից հետո Արմեն Մովսիսյանը եւ Սերժ Սարգսյանը մոտ 20 րոպե հարցի քննարկումը շարունակում էին կառավարության միջանցքում, բայց դա հաշիվ չի: Հարցը Հայաստանի համար ճակատագրական է` «ՌԱՕ ԵԷՍ»-ի փաստացի տնօրինման տակ է անցնում մեր էներգետիկայի մեծագույն մասը:

Հարցը, բնականաբար, նիստում ներկայացրել է Արմեն Մովսիսյանը: Ինչպիսի՞ դիրքորոշում է ունեցել նա` կո՞ղմ է, որ «ՀԷՑ»-ը դառնա «ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը, թե՞ ոչ: «Եթե պայմանները լրիվ ընդունվեն, այսինքն՝ պայմանագրից բխող բոլոր դրույթները պահպանվեն, ապա կողմ եմ»,- մեր հարցին ի պատասխան իր դիրքորոշումը ներկայացրեց նախարարը: Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, որովհետեւ հիմա մենք կմեջբերենք նույն Արմեն Մովսիսյանի արած մեկ այլ հայտարարություն, որն արվել է սրանից ուղիղ 6 ամիս 13 օր առաջ` 2005 թվականի մարտի 3-ին: «Այս տարիների ընթացքում էներգետիկայի ոլորտում տարած քաղաքականությունն այն էր, որպեսզի էներգետիկայի համակարգում մոնոպոլ կարգավիճակ չստեղծվի: Մենք քանդեցինք այն մոնոպոլ կարգավիճակը, որը գոյություն ուներ:

Մենք, բնականաբար, չենք կարող դեմ գնալ մեր տարած քաղաքականությանը, եւ իմ կարծիքն է, որ չպետք է թույլ տանք նորից համակարգում մոնոպոլ իրավիճակ ստեղծվի»,- այդ օրը հրավիրված ասուլիսում աներկբա հայտարարեց պրն Մովսիսյանը՝ պատասխանելով հենց «ՀԷՑ»-երը «ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառելու հեռանկարի մասին հարցին: Այլ կերպ ասած՝ 6 ամիս առաջ էներգետիկայի նախարարը քաղաքական հայտարարություն է արել, իսկ այսօր իր իսկ դիրքորոշմանը հակառակ որոշմանը կողմ է արտահայտվում: Ի՞նչ է, քաղաքականությո՞ւնն է փոխվել: Այդ դեպքում նախարարը, լինելով քաղաքական դեմք, պետք է հայտարարեր, որ իր սկզբունքները թույլ չեն տալիս կողմ քվեարկել այս որոշմանը, հրաժարական տար ու մի հատ էլ կառավարությանը քննադատեր իր որդեգրած ուղուց շեղվելու համար:

Բայց սա այն երկրներում, որտեղ իշխանությունը սկզբունքներ ու քաղաքական կուլտուրա ունի: Իսկ մեր անողնաշար իշխանության համար քաղաքական կուլտուրան ու սկզբունքներն ընդհանրապես անծանոթ հասկացություններ են: Եթե նրանք իրենց համար անձնական շահ տեսնեն, ապա վաղը առավոտվանից Հայաստանում կսկսեն կոմունիզմ էլ կառուցել: Իսկ կա՞ր արդյոք հնարավորություն ցանցերի վաճառքի համաձայնությունը չտալու: Իհարկե, կար: Եթե կառավարությունը հավատարիմ մնար իր` «այս տարիների ընթացքում էներգետիկայի ոլորտում տարած քաղաքականությանը», ինչպես 6 ամիս առաջ ասել էր էներգետիկայի նախարարը, ապա կարող էր շատ հանգիստ մերժել այն՝ պատճառաբանելով, թե մենք չենք ուզում, որ «նորից համակարգում մոնոպոլ իրավիճակ ստեղծվի»:

Բայց սա անելու համար կառավարությունը պետք է «հոգով» դեմ լինի մոնոպոլիզացմանը, ինչը իրականում այդպես չէ: Ինչեւէ, կարելի է այլեւս արձանագրել, որ մեր ցանցերի սեփականատերը «ՌԱՕ ԵԷՍ»-ն է: Այն նույն «ՌԱՕ ԵԷՍ»-ը, որը «Սեւան-Հրազդան» կասկադի սեփականատերն է, Հայկական ատոմակայանի կառավարիչն է: Եթե մեզ մոտ էներգետիկայի ոլորտում տարվող քաղաքականությունը այլեւս չի ենթադրում, որ մոնոպոլիաներ չեն ստեղծվելու, ապա պետք է ենթադրել, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ին կանցնեն նաեւ Որոտանի կասկադը եւ, ինչու չէ, նաեւ «Հրազդանի ՊՇԷԿ»-ը, որն արդեն Ռուսաստանի կառավարության սեփականությունն է:

Ավելացնենք, որ երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAD): Վերջինս ընդամենը արձանագրել է, որ ցանցերի վաճառքի այս գործընթացը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, եւ նաեւ տեղեկացրել, որ «շարունակելու է հետաքրքրությամբ հետեւել «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ»-ի դիմումը գնահատելու ու դրան արձագանքելու գործընթացին, որն արդեն իսկ ընթացքի մեջ է»:

Հայկ Գեւորգյան

Տպել
1067 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)