Երևան
6 °C
Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացու ընտրությամբ, ո'չ թե որոշվում է Երեւանի քաղաքապետը, այլ դրանով որոշվում է «Նոր Հայաստանի» ճակատագիրը: Այս մասին ասված է Եվրոպայի Հայերի Համագումարի կոչում:
«Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքը եւս ուշի ուշով հետեւում է սեպտեմբերի 23-ի ընտրություններին: Մեզ եւս խորությամբ հուզում է մեր հայրենիքի ու մեր ժողովրդի այսօրն ու ապագան: Երեւանը եւ մեր երեւանաբնակ հայրենակիցների ընտրությունը առանցքային նշանակություն ունեն հետագա ողջ ընթացքի վրա, ուստի հարկ ենք համարում այսպիսով՝ ձեզ մասնակից դարձնելու մեր մտորումներին, մոտեցումներին եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ մեր տեսլականին:
Դժվար չէ պնդել եւ ապացուցել, որ բոլոր այն ուժերը, որոնք անցյալում բացահայտ ու թաքուն աջակցել, կոալիցիա են կազմել եւ ծառայել են Հայաստանը թալանած հին իշխանություններին, պոտենցյալ ուժեր են, որոնք սպասում են իրենց համար հարմար պահի, մեջքից հարվածելու հեղափոխությանը: Նրանք եթե բացահայտ հայտարարեն, որ դատապարտում են քոչարյանա-սերժական հակահեղափոխական դավադրությունները, այն ժամանակ հնարավոր է հավատալ նրանց անկեղծությանը, ապա թե ոչ, նրանց արածը լոկ լարախաղացություն պիտի համարել եւ Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը արգելակող քայլ:
Մեր համոզմամբ ճակատագրական սխալ կլինի, եթե Երեւանաբնակ մեր հայրենակիցները ենթարկվելով հին ռեժիմի եւ տարբեր ուժերի շանտաժներին ու մանիպուլիացիներին՝ անտարբեր անցնեն այս բոլորին եւ թույլ տան նրանց՝ ջլատել հեղափոխությունը եւ վտանգել Նոր Հայաստանի հաղթարշավը... Այս ուժերի նպատակն է տապալել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները եւ Նոր Հայաստանի կերտումը: Հարկավոր է լինել սթափ եւ ամենայն գիտակցությամբ ձայն տալ հեղափոխությանը:
Ահա այս կոնտեքստում պիտի փնտրել այսպես կոչված «սեւի ու սպիտակի» բնութագրումը եւ չպիտի դրանից վախենալ, քանի որ հակառակ հակահեղափոխական պրոպագանդայի, հասարակությանը երբեք հնարավոր չի բաժանել սեւերի եւ սպիտակների, ընդհակառակը այդ միշտ էլ սեւ ուժերն են, որոնք իրենց սեւ գործերը ձգտում են վերագրել հասարակությանը:
Անցյալի կեղծված, անարդար ու անազատ ընտրություններում ԵՀՀ-ն միշտ էլ քննադատել ու դատապարտել է հին իշխանություններին, սակայն այս անգամ հավատացած ենք, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ անկաշառ ու մենք պարտավոր ենք մասնակից լինել եւ կոչ անել մեր հայրենակիցներին, որ հոծ բազմությամբ մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց ձայնը տան հեղափոխությանը:
Սփյուռքահայությունը անվերապահորեն սատարեց եւ մասնակցեց թավշյա հեղափոխությանը եւ այժմ էլ պատրաստ է անվերապահ պաշտպանելու հեղափոխության հերթական շարունակությունը մինչեւ վերջնական հաղթանակ:
Եվրոպայի Հայերի Համագումարը նկատի ունենալով Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում բազմաթիվ Եվրոպական երկրների հայկական կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» կարգախոսով խորհրդաժողովի մտայնությունն ու տրամադրությունը, հայտարարում է իր անվերապահ աջակցությունը թավշյա հեղափոխությանը:
Հավատացած ենք, որ Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու հարցերը հնարավոր է լավագույն կերպով լուծել միայն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ համաժողովրդային շարժման հաղթանակով:
Եվրոպայի Հայերի Համագումարը մեր Երեւանաբնակ հայրենակիցներին հորդորում է. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԼԵՐԻ ԿԵՐ ՉԴԱՐՁՆԵԼ», այլ հաստատակամ գնալ եւ ձայն տալ Նոր Հայաստանի օգտին»,- ասված է Եվրոպայի Հայերի Համագումարի կոչում:
Մարտունի-Երևան երթուղին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
© 2024 Հայկական ժամանակ