Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ արեց իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին: 

«Կոչ եմ անում Հայաստանի բոլոր նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց, իրենց զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին։ Կարծում եմ՝ նրանք կհամարեն, որ այդ իրերի մի մասը նվիրաբերելով տիկին Համեստի ֆոնդին, կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին», - ասել էր Աննա Հակոբյանը:

«Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին»,- այս մասին այսօր մեր զրույցում ասաց Համեստ Ներսիսյանը՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը:

- Տիկին Համեստ, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել այդ հիմնադրամը:

- Հիմնադրամը որոշել եմ ստեղծել իմ տղայի` ինչպես նաեւ իր զինակից ընկերների համար, որպեսզի կառուցենք Արմենակ Ուրֆանյանի տուն-թանգարանը եւ ազգանվեր աշխատանքներ կատարենք երկրի, ազգի զինծառայողների համար:

- Ի՞նչ ծրագրեր եք նախատեսել իրականացնել փոխանցված գումարներով:

- Քանի որ ես Ապրիլյան պատերազմի հերոս որդեկորույս ծնողների կողքին եմ, տեսնում եմ իրենց խնդիրները, սոցիալական վիճակը, կասեմ, որ բարձիթողի վիճակ է: Ճիշտ է, բուն պատերազմի ժամանակ սփյուռքի հայությունը ֆինանսապես օգնեց, որպեսզի ծնողները այդ կարիքներն ու ծախսերը հոգան, բայց հետո արդեն բարձիթողի վիճակ եղավ, մարդիկ խնդիրներ ունեն: Քառօրյա պատերազմի տղաների համար որոշեցի, որ հենց մենք պետք է անենք` ծնողներով, որովհետեւ դա մեզ է ավելի շատ պետք: Ճիշտ է ազգին էլ է պետք, բայց եթե ծնողը չլինի, ուրեմն այդ հերոսը չի ապրի, ես այդպես հասկացա:

- Մենք տեղեկություն ունենք, որ հիմնադրամի գումարով ծրագրել եք մարտական դիրքերում ջրի հարց լուծել, դա ճի՞շտ է:

- Այո, Կանադայից մի բարերար` Խորեն Մարդոյանը, գալու է Հայաստան, մեծ ներդրում է անելու Հայաստանում, ես նրան ասացի՝ գոնե մինչեւ տղայիս դիրքերը ջուրը հասցնենք, նա ինձ ասաց՝ հետաքրքրվեք, թե ինչ արժե: Ես մի կազմակերպության դիմեցի, մեծ գումարներ ասացին, զայրացա բավականին եւ Խորենին ասացի, որ անհատ մարդու միջոցով փորձենք անել դա: Եւ մեր ազատամարտի տղաներն ու մեր զինվորներն էլ կօգնեն մեզ, որ ջուր քաշենք այդ դիրք: Կարծում եմ, որ դա հնարավոր է, ուղղակի մեծ գումար է եղել, դրա համար ՊՆ-ն չի արել մինչ այժմ, բայց արյան գնով էլ լինի, ես դա անելու եմ, անգամ եթե բարերարները չօգնեն, ես դա անելու եմ: Առաջինը ջրի հարցն է, հետագայում ինչ կարողանամ անելու եմ զինվորականների համար եւ հատկապես սպաների բնակարանների հարցով:

- Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ արեց, որ իրենց բոլոր զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերեն ձեր հիմնադրամին, այդ կոչից հետո արձագանքներ եղա՞ն:

- Այսօր ինձ զանգահարեց վարչապետի տիկնոջ օգնականը, ասաց՝ տիկին Համեստ, օլիգարխ ընտանիքի երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցեն հիմնադրամին եւ ինձնից հաշվեհամար խնդրեց: Երեկ ինձ հարցրեցին՝ մինչեւ օրս արձագանք կա՞, ես ասացի՝ ոչ, բայց փաստորեն այսօր մի ընտանիք որոշել է իրենց նվերների գումարը նվիրատվություն անել հիմնադրամին:

Հիմնադրամը թափանցիկ է աշխատում, ովքեր փոխանցեն, իրենց անուն ազգանուններով ամբողջությամբ լինելու է, որ ժողովուրդը տեսնի դա:

- Երկրի ղեկավարության վերաբերմունքը բանակի, որդեկորույս մայրերի նկատմամբ բավարա՞ր է:

- Ես կարծում եմ, որ ավելի ուշադիր պետք է լինեն: Օրինակ զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրը մի մասինը լուծվել է, մի մասինը մնացել է: Զոհվածները ասենք անչափահաս երեխաներ ունեն, բայց իրենց կյանքի ապահովության համար ոչինչ չի արվում:

- Դուք միացել եք վարչապետի տիկնոջ «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, որ այդ արշավը արդյունք ունենա:

- Դե, սկզբից Հայաստանում հաճախակի սեմինարներ կանենք` տարբեր բնագավառներում: Հետո, կարծում եմ, նաեւ բոլոր ահաբեկչական երկրներում էլ այդ կոչը հնարավոր է անենք:

- Ադրբեջանի կողմից արձագանք եղե՞լ է այդ կոչերին:

- Ճիշտն ասած՝ դեռ Ադրբեջանից մենք չունենք արձագանքներ: Բայց իրենք էլ են մայր, իրենք էլ ունեն այդ մայրական զգացողությունը, կապ չունի՝ հայ է, ադրբեջանցի է, մայր է վերջիվերջո:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հայտարարել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի մեկնարկի մասին` բոլոր կողմերին կոչ անելով անել առավելագույնը՝ թնդանոթները շրջանցելու համար: Այդ արշավին էին միացել նաեւ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ զոհված շուրջ 4 տասնյակ զոհված զինծառայողների մայրեր:

Տպել
12692 դիտում

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը