Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ «Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով փակ ցուցադրությունը:

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսօր կայացավ «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով փակ ցուցադրությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ դեսպաններ, մշակութային գործիչներ, հյուրեր: 

«Ցուցահանդեսը մեզ՝ բոլորիս, ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռումծանոթանալու սարյանական խորը աշխարհընկալմանը : Այսօր ներկայացված են Սարյանի փարիզյան շրջանի գործերը, որոնք նա ստեղծել է այնտեղ անցկացրած երկու կարճ տարիների ընթացքում և դրանք մեզ ծանոթ են միայն լուսանկարների միջոցով»,- ողջույնի իր խոսքում նշեց Լիլիթ Մակունցը:

Նկարչի այս գործերը, ցավոք, այժմ չկան. Փարիզից տունդարձի ճանապարհին Ֆրիժի նավի վրա բռնկված աղետալի հրդեհի պատճառով: Ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվում են Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.):

Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը:

Տպել
690 դիտում

Մարկոսի Վնասվածքը լուրջ չէ. ՀՖՖ

Շնորհավորում եմ ֆուտբոլասերներին. Արթուր Վանեցյան

Ամեն ինչ անում էինք, որ մեր հանդիսատեսի հույսը, հավատը հետ բերենք. Գյուլբուդաղյանց

Ցանկանում էինք վերադարձնել պարտքը ժողովրդին. Բերեզվոսկի

Ուրախ ենք, հաղթեցինք. Արամ Հայրապետյան

Գեւորգ Ղազարյանը՝ գոլը խփելուց հետո Արայիկ Խանդոյանի հիշատակը հարգելու մասին

Սյունիքում բեռնատարի ու 07-ի բախման արդյունքում զոհվել են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան

Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

Կերպարանափոխվեցինք մեր դուխի հաշվին. Յուրա Մովսիսյան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կալանավորվեց

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան