Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից: Հաղորդագրության մեջ նշված է.

Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի եւ կակտիվանա երկու երկրների միջեւ համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, եւ անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը եւ դրա հիմնասյուներից հանդիսացող բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարեւոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների եւ, հատկապես, ՖՄԿ շրջանակներում հաստատված սերտ համագործակցությանը՝ նախանշելով դրա հետագա ընդլայմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այդ ընթացքում նախատեսված հիմնական եւ հարակից միջոցառումներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես նպաստեց կազմակերպության անդամ երկրների, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի հետ կապերի զարգացմանը:

Նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը միջոց է՝ առաջ մղելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները՝ բազմազանությունը, համերաշխությունը, հումանիզմը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Կոնգոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը եւ առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ 

Տպել
573 դիտում

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ է ու ձյուն

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում