ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

19/09/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 17-ի համարում

Եւ այսպես, լրացավ Սյունիքի մարզում հոկտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին թեկնածուների առաջադրման ժամանակահատվածը: Թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքներում թեժ ընտրապայքար է սպասվում: Կապանում առաջադրվել են քաղաքապետի չորս թեկնածուներ. Կապանի նախկին քաղաքապետ, «ԿապանԹԵՍՏ» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «ԱրմենՏելի» Սյունիքի մարզային տնօրինության տնօրեն, անկուսակցական  Սամվել Հայրյանը եւ ՀՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ, Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը: 

Գագիկ Աթաջանյանը երկու անգամ՝ 1996թ-ին եւ 1999թ-ին, ընտրվել է Կապանի քաղաքապետ, ու այս անգամ, որոշ լուրերի համաձայն, նրա թեկնածությունը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:  Ըստ մարզային «Սյունյաց երկիր» թերթի, նույնիսկ Աղվան Հովսեփյանի «պատվիրակը ոմն Տոնոյան (կապի նախկին նախարար) Կապանում հետախուզել է քաղաքական թիմերի ու թայֆաների ուժային հարաբերակցությունը» ու կանգնել էքս-քաղաքապետի թեկնածության վրա: Սակայն Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը գտնում է, որ բազմաթիվ մրցակիցներ ունենալու պարագայում էլ իր հաղթանակը ապահովված է, չնայած հարկ է նախադեպ ստեղծել եւ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել մինչ ընտրամարաթոնի մեկնարկը:

Ի դեպ, ինչքանով մեզ հաջողվեց ճշտել, առայժմ ՕԵ-ն ու ՀՅԴ-ն չեն որոշել, թե  Կապանում ում են պաշտպանելու:  Քաջարանում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Վերջինս հայտարարել է, որ «ընտրությունների գնալու է առանց նախընտրական շտաբի ու քարոզարշավի»: Քաջարանի քաղաքապետի կարծիքով, ինքը «աշխատանքային երեք տարիների ընթացքում եղել է ընտրողի աչքի առաջ, իսկ կատարած աշխատանքը ակներեւ է»: Մեղրիում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Միշա Հովհաննիսյանի հետ կպայքարեն անկուսակցական անհատ ձեռնարկատեր Արշավիր Հովհաննիսյանն ու ՀՀԿ անդամ, Մեղրիի բնակ-կոմունալ տնտեսության պետ  Վարդան Հայրապետյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, վերջինիս սատարում է Մեղրիի նախկին քաղաքապետ Հարություն Բաղդասարյանը: Ագարակի քաղաքային համայնքում, թերեւս բացի գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արմեն Սարգսյանից, մինչեւ առաջադրումները դեռեւս թեկնածու չէր նշմարվում, սակայն բացի նրանից առաջադրվել են անկուսակցական Սմբատ Համաբարձումյանն ու Մուրադ Մկրտչյանը` «Օրինաց երկրից» :

Թեժ պայքար կլինի նաեւ Սիսիանում, քանի որ գործող քաղաքապետ, անկուսակցական Լավրենտի Սարգսյանից բացի, առաջադրվել է 5 թեկնածու եւս՝ անկուսակցականներ Արմեն Թադեւոսյանը, Հակոբ Հակոբյանը, Սամվել Թանգյանը եւ ՀՀԿ անդամներ Արայիկ Հակոբյանն ու Վահրամ Սարգսյանը: Թիվ 37 ԸԸՀ-ից տեղեկացրին, որ առաջադրված թեկնածուները արդեն գրանցվել են, եւ մեկ թեկնածուի՝ Սամվել Թանգյանի գրանցումը մերժվել է: Բանն այն է, որ վերջինս չնայած ՀՀ քաղաքացի է, բայց հաշվառված է Երեւան քաղաքում, ուստիեւ առաջադրվելու իրավունք չուներ: Նշենք, որ Գորիսում հոկտեմբերի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություն չի կայանալու, այլ միայն կկայանան ավագանու անդամի ընտրություններ: Այնուամենայնիվ, ամեն ինչ առջեւում է, եւ չեն բացառվում ինքնաբացարկները:

Արմեն Մկրտչյան

Տպել
485 դիտում

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի