Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

19/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 17-ի համարում

Երեկ հայտնի դարձավ, որ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը որոշել է իրենց ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները դարձնել «պետական գաղտնիք» եւ չտրամադրել Կենտրոնի թաղապետի թեկնածու, ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանի վստահված անձին: Ռ.Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԸՀ անդամների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, աշխատանքի վայր եւ նշանակող) իրենց անհրաժեշտ են եղել, որպեսզի իրենք անձամբ պարզեն, թե ովքեր են ՏԸՀ անդամները: «Ցանկանում ենք անվանական ծանոթանալ հանձնաժողովի անդամների տվյալներին, որպեսզի համոզվենք՝ արդյո՞ք նրանց մեջ չկան մարդիկ, ում Ընտրական օրենսգիրքն արգելում է ՏԸՀ անդամ լինել»,- ասաց Ռ.Խաչատրյանը:

Իհարկե, ՏԸՀ անդամների տվյալներն ուսումնասիրելու արդյունքում մեկ այլ հանգամանք եւս կարող է իհայտ գալ, ինչի մասին Ռ.Խաչատրյանը չի խոսում: Այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո պարզ կլին, թե ովքեր են «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամները եւ արդյոք նրանք եւս Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի կողմնակիցներ չեն: Բանն այն է, որ Ռ.Խաչատրյանի մոտ կասկածներ կան, որ ՏԸՀ-ի «ԱՄ» տեղերը եւս տրվել են Գ.Բեգլարյանին: Իսկ մինչ այդ ՀԺԿ-ի թեկնածուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երբ ՏԸՀ առաջին նիստերում «Արդարությունը» ներկայացնող անդամներն ինքնաառաջադրվել են հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար, բոլոր երեք դեպքում էլ «ԱՄ» անդամները, իշխանություններին ներկայացնող մնացած 7 անդամների հետ միասին, իրենց «դաշնակից» ընդդիմադիր անդամի թեկնածությանը դեմ են քվեարկել:

««Արդարություն» դաշինքը ներկայացնող ՏԸՀ անդամների թեկնածությանը, հանձնաժողովների գերակշռող մեծամասնությունում, դեմ են քվեարկել մնացած բոլոր 8 անդամները, այսինքն՝ «ԱՄ» ներկայացուցիչները եւս: «Իսկ այստեղից բխող հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Ռ.Խաչատրյանը: Ինչեւէ, բոլոր հարցերի պատասխանները հնարավոր կլինի ստանալ եւ կասկածները փարատել միայն մեկ ճանապարհով՝ ՏԸՀ անդամների ցուցակներն ուսումնասիրելով, բայց ինչպես արդեն նշեցինք՝ թիվ 9 ԸԸՀ նախագահ Ե.Տերտերյանը հրաժարվել է այդ փաստաթղթերի պատճեները տրամադրել: Սկզբում ՏԸՀ անդամների ցուցակներն ստանալու նպատակով Ե.Տերտերյանին է դիմել Ռ.Խաչատրյանի վստահված անձ Սոնա Մուրադյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ե.Տերտերյանն իրեն կոպտորեն մերժել է՝ ասելով, թե ո՞վ է Խաչատրյան Ռուզանը, որ պետք է նման տվյալներ ուզի: Այնուհետեւ, Ե.Տերտերյանին է զանգել անձամբ թեկնածուն: Վերջինիս խոսքերով ԸԸՀ նախագահը իր հետ եւս սկզբում կոպիտ է խոսացել, եւ ինքը ստիպված է եղել նրան կարգի հրավիրել: Տերտերյանը նախ ասել է, որ ցուցակները ձեռագիր են, եւ թող վստահված անձը գա ու նստի մեկառմեկ դրանք արտագրի (խոսքը 52 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալների մասին է): Իսկ պատճենահանելու առնչությամբ, ըստ Ռ.Խաչատրյանի, ասել է, որ իրենք պատճենահանող սարք չունեն:

 

Ե.Տերտերյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը հրաժարվել է ՏԸՀ անդամների ցուցակների պատճեները տրամադրել Ռ.Խաչատրյանի վստահված անձին, սակայն մեզ հետ զրույցում նա փորձում էր իր գործողություններին ինչ-ինչ իրավական հիմնավորումներ տալ: Մասնավորապես, նա մատնանշեց ԿԸՀ-ի հունիսի 22-ի «Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը սահմանելու մասին» որոշումը: Սակայն վերը բերված որոշման միայն վերնագիրը բավական է, որպեսզի հասկանալի լինի, որ այդ որոշումը բոլորովին այլ բանի մասին է, իսկ ՏԸՀ անդամների ցուցակների եւ այլ ընտրական փաստաթղթերի պատճենեները վստահված անձանց պարտավոր են ԸԸՀ-ները տրամադրել, քանի որ այդպես է նախատեսում Ընտրական օրենսգիրքը:

Ե.Տերտերյանից մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք իր մերժումը նշանակում է, որ ՏԸՀ անդամների ցուցակները գաղտնի փաստաթղթեր են, եւ իրենից բացի ոչ ոք իրավունք չունի դրանց հետ ծանոթանալ: Պարզվեց, որ ըստ նրա՝ դրանք բաց փաստաթղթեր են, բայց ինչպես ինքն ասաց` վստահված անձին «իրավունք չունի» դրանք տրամադրել: Ե.Տերտերյանը նունիսկ չբացառեց, որ այդ ցուցակներն իրենց ձեռքին ունենալով՝ Ռ.Խաչատրյանի կողմնակիցները կարող են ահաբեկել ՏԸՀ անդամներին: Եթե խնդրին այս տեսանկյունից մոտենանք, ապա ստացվում է, որ արդեն ցուցակն ունեցող թիվ 9 ԸԸՀ-ում մի լավ ահաբեկել են ՏԸՀ անդամներին եւ չեն ուզում, որ ուրիշներն էլ նրանց անհանգստացնեն:

Ինչեւէ, ակնհայտ է, որ թիվ 9 ԸԸՀ նախագահը փորձում է իր մերժումն ինչ-որ կերպ տեղավորել իրավական հարթությունում, սակայն, կարող ենք ասել, որ անհնար է այդ անել: Օրինախախտումն էլ ավելի խորացնելու համար Ե.Տերտերյանի ղեկավարած ԸԸՀ-ին մնում է մի կողմ դնել ԸՕ-ն եւ ձայների մեծամասնությամբ Ռ.Խաչատրյանի վստահված անձի դիմումը մերժելու մասին «կոլեգիալ որոշում» կայացնել: Ի դեպ, «կոլեգիալ որոշում» ձեւակերպումը ընտրական հանձնաժողովների անդամները սիրում են օգտագործել իրենց ապօրինությունները քողարկելու համար:

Հ.Գ. «Ազգային միաբանության» մեկնաբանությունները կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:

Վահագն Հովակիմյան

Տպել
1554 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ