ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

19/09/2018 schedule17:10

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող «sut.am» կայքը գրել է, որ ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա:

«Ընտրական հանձնաժողովում աշխատանքը պետական ծառայություն է, որի համար վճարում է պետությունը: Ավելին, ընտրական հանձնաժողովի անդամն անկախ է և չի գործում որևէ կուսակցության շահերից և անգամ իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ: Սակայն «Օրինաց Երկիր» կուսակցությունը, չունենալով անգամ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք, նշանակել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և պահանջել, որ վերջիններս «ձայն բերեն» կուսակցության համար կամ հրաժարական տան:

Կոնկրետ դեպքը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» է դիմել ՕԵԿ անդամ Լուսինե Ջանոյանը, ով պատմել է, որ ինքն ու իր մայրը՝ Էլիզա Ջանոյանը, «Օրինաց Երկրից» նշանակված են եղել համապատասխանաբար 9/22 և 9/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Սակայն հետո, կուսակցության Երևանի ավագանու համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Լիանա Մանուկյանը (ով հասարակությանը հայտնի է Ազատության հրապարակում իր էպիկ ելույթով) իրենց կանչել է և պահանջել հանձնաժողովի անդամի 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց «10 ձայն բերել» կամ ինքնաբացարկ հայտնել, որ այդ գումարը ստանան կուսակցության համար «ձայն բերողները»: Ջանոյանները հրաժարվել են քարոզել «Օրինաց Երկրի» համար, տվել են ինքնաբացարկի դիմումները և անգամ, ըստ իրենց, դուրս են եկել կուսակցությունից:

ՕԵԿ-ը խորհրդարանական խմբակցություն չունի, ինչը նշանակում է, որ այն չի կարող հանձնաժողովի անդամ նշանակել: Սակայն առանց մեծ ջանքերի պարզվեց, որ Ջանոյաններին նշանակել է 9-րդ տարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամ Արմեն Գրիգորյանի առաջարկությամբ: Իսկ քանի որ Ջանոյանները պնդում են, որ իրենց նշանակումն ուղղորդվել է ՕԵԿ-ի գրասենյակից, կարելի է եզրակացնել, որ տարածքային ընտրական հանձնաժողովի այդ անդամի գործողությունները ևս համակարգվում են «Օրինաց Երկրից» (ինչը, մեղմ ասած, ապօրինի է):

Դժվար է ասել, թե Երևանի ընտրություններում տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղամասային հանձնաժողովի անդամ նշանակված շուրջ 950 քաղաքացիներից քանիսի նշանակումն է համակարգվել ՕԵԿ-ի կամ այլ կուսակցությունների կողմից, բայց փաստ է, որ նման խնդիր կա:

Ավելին, բավականին խնդրահարույց է ահազանգն այն մասին, որ թեկնածուն ճնշում է գործադրում ընտրական հանձնաժողովների անդամների վրա և պահանջում անել քայլեր, որոնք ապօրինի են:

Նախապատմությունն ու գլոբալ խնդիրը

Ինչպես հայտնի է, տեղամասային ընտրական հանձնաժողովների 10 անդամներից 8-ը նշանակվում են խորհրդարանական կուսակցությունների, իսկ ևս 2-ը՝ տարածքային հանձնաժողովների կողմից: Տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովները, ըստ օրենքի, գործում են «պրոֆեսիոնալ» սկզբունքի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ տարածքայինի անդամները` ԿԸՀ-ի կողմից:

2012 թվականից առաջ տարածքային և կենտրոնական հանձնաժողովները ևս կուսակցական սկզբունքով էին ձևավորվում: Սակայն փոփոխություններից հետո իր անդամներին փաստացի կորցրեց միայն «Ժառանգություն» կուսակցությունը: Չգրված համաձայնության արդյունքում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը պահպանեցին տարածքային և կենտրոնական հանձնաժողովների իրենց անդամներին, որոնցից շատերը առ այսօր աշխատում են (անգամ հանձնաժողովների վերաձևավորումից հետո):

Տարածքային հանձնաժողովներում աշխատող դե-ֆակտո կուսակցականները, առնվազն նախքան հեղափոխությունը, տեղամասային հանձնաժողովի անդամ էին առաջադրում իրենց կուսակցությունների անդամներին: Այդ մեխանիզմով, հաճախ, տեղամասային հանձնաժողովներում հայտնվում են «Օրինաց Երկիր» կուսակցության անդամները, թեև այդ կուսակցությունը 2017 թվականի ընտրություններից հետո այլևս Ազգային ժողովում ներկայացված չէ:

Ըստ էության, այս անգամ ևս գործ ունենք նման մի մեխանիզմի հետ: Լուսինե և Էլիզա Ջանոյաններին տեղամասային հանձնաժողովի անդամի համար առաջադրել է 9-րդ տարածքային հանձնաժողովի անդամ Արմեն Գրիգորյանը, ով, հավանաբար, համապատասխան ցուցումները ստացել է «Օրինաց Երկիր»:

Հ.Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա ԿԸՀ նախագահի միջնորդությունից հետո Ջանոյանները տարածքային հանձնաժողովի կողմից նորից նշանակվեցին իրենց ընտրական հանձնաժողովներում»,- գրել է կայքը:

ՀԺ-ն ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանից փորձեց պարզաբանում ստանալ դեպքի հետ կապված, սակայն Շահգելդյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

Տպել
2048 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ