«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Անցյալ շաբաթ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

Հայ-ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին եւ ողբերգության չընդհատվող հիշողությանը: Բեմադրող ռեժիսորը Ալեքսանդր Կոտտն է: Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: Նրա, ինչպես եւ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի ցանկությունն է, որ կինոնկարը դառնա ֆիլմ-ռեքվիեմ, սակայն՝ լուսավոր եւ հույսով լի:

Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, որը ինչ-որ ժամանակ թողնելով ծնողներին, կնոջն ու փոքրիկ աղջկան՝ հեռանում է Հայաստանից, մեկնում Ռուսաստանի Դաշնություն: Եվ լրատվությամբ իմանալով սարսափելի աղետի մասին, վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին ու ընտանիքին:

Ֆիլմի հեղինակները դրամատիկ պատմության միջոցով ներկայացրել են մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը՝ վեր հանելով դաժան փորձության պահին ի հայտ եկած մարդկային լավագույն որակները: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը լրագրողների հետ զրույցում մի քանի գաղտնիք բացեց՝ նկարահանումների, եւ առհասարակ ֆիլմի թեմատիկայի հետ կապված:

Վերջինս հայտնեց, որ 3 տարի է պահանջվել ֆիլմը նկարելու համար: Նկարահանումներն իրականացվել են մի քանի փուլերով, որոշ հատվածներ ձմռանն են նկարվել, որոշները՝ աշնանը եւ գարնանը: Նկարահանումներ են իրականացվել նաեւ Ռուսաստանում, սակայն հիմնական մասը Հայաստանում է արվել՝ Երեւանում, Աշտարակում, Իջեւանում եւ այլուր:

Ռեժիսորը վստահեցրեց, որ իրենց առջեւ արցունք առաջացնելու խնդիր երբեք դրված չի եղել. «Հավատացեք՝ ես դա կարողանում եմ անել, եւ տիրապետում եմ այդ հնարքներին, բայց այս ֆիլմը հիշողության մասին է, այն արցունքների մասին չէ»: Ալեքսանդր Կոտտը նշեց, որ ֆիլմում տեսարանների մեծ մասը իրական են՝ քարերը, երկաթները, կտուրը, շատ բաներ, շատ քիչ բան է մոնտաժի միջոցով ստացած:   

«Սպիտակ»-ի գլխավոր դերակատարներ Լեռնիկ Հարությունյանը եւ Հերմինե Ստեփանյանը, որոնք ներկա էին նաեւ ֆիլմի դիտմանն ու լրագրողների հետ հանդիպմանը, նշեցին, որ իրենց համար կարեւոր է եղել ոչ միայն ֆիլմի թեմատիկան, այլ նաեւ այն, թե որ ռեժիսորն է ֆիլմը նկարում եւ ում հետ են աշխատելու:

Լուսանկարում՝ Հերմինե Ստեփանյան եւ Լեռնիկ Հարությունյան 

«Երբ իմացանք, որ Ալեքսանդր Կոտտի հետ պատիվ ունենք աշխատելու, իմացանք, որ դա բարձր մակարդակի ֆիլմ է լինելու՝ էսթետիկայով համեմված, գեղեցիկ եւ իսկական մարդկային պատմություն: Մենք հաճախ չենք ուզում հավատալ, որ պատերազմների կամ ողբերգությունների ժամանակ կարող են շատ հետաքրքիր պատմություններ ծնվել, ողբերգության կողքին կարող է հումոր լինել, հրաշք լինել: Իմ ֆիլմում հերոսուհին, եթե չհավատար հրաշքին, չէր կարող հավատալ, որ իր բալիկը փրկվելու է եւ նույնը՝ փոքրիկը, եթե չհավատար հրաշքին, չէր կարողանա փրկել իրեն ու իր մայրիկին, այսինքն՝ հրաշքի առկայությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար»,-ասաց Հերմինե Ստեփանյանը:

Դերասանների բնորոշմամբ՝ ֆիլմը նաեւ պատերազմ էր՝ ներքին անձնավորված պատերազմ, պայքար՝ ինքդ քո մեջ ուժ գտնելու ու ապրելու: Ֆիլմի գլխավոր դերակատար Լեռնիկ Հարությունյանի խոսքով՝ ամենամեծ պատերազմը իր կերպարի մեջ էր, երբ որ նա հաղթահարել էր հայրենիքը լքելու որոշումը  եւ հետո ողբերգությունը, որը նրան ստիպեց վերադառնալ հայրենիք:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ռեժիսորին, որը շատ դիպուկ ու ճիշտ խնդիրներ էր տալիս, որը ինձ օգնում էր այդ իրավիճակը ճիշտ զգալ: Հավատացեք, կերպարս մարմնավորելու համար շատ ջանք չեմ գործադրել, նկարչական, ռեժիսորական լուծումները, իրավիճակի նկարագիրը էնքան ճիշտ ու դիպուկ էր, որ ինձ խաղալ պետք չեղավ, ես ինձ զգացի այդ ողբերգության մեջ:

Ալեքսանդր Կոտտը նշեց, որ հայ դերասանների հետ համագործակցությունը մի փոքր տարբերվում է մնացածներից, քանի որ Հայաստանի հետ իր կապը շատ ավելի «հին» ու արմատացած է: Ինչ վերաբերում է նման թեմատիկայով ֆիլմին, ապա վերջինս ասաց. «Մենք 88-ի ողբերգության ականատեսների հետ շատ ենք շփվել, բազմաթիվ պատմություններ գիտենք: Նույն յուրահատուկ մոտեցմամբ էլ դերասանական կազմն եմ ընտրել, քանի որ քաստինգին յուրաքանչյուրից հարցրել եմ եւ լսել այդ դեպքի հետ կապված իրենց պատմությունն ու ապրումները:

Ռեժիսորը նաեւ անդրադարձավ Հայաստանում վերջին իրադարձություններին ու փոփոխություններին. «Հիշում եմ՝ այստեղ 2013 թվականին շատ մռայլ էր, ձանձրալի ու տխուր, հիմա ցանկացած տեղ կարելի է հանգստանալ, ուրախանալ, ինչու ոչ՝ սուրճ խմել եւ անել այն, ինչ այդ պահին մտքովդ անցնի»:

Նշենք, որ «Սպիտակ»-ը այս տարի Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի:

Տպել
3841 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում