Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերեւույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մերգելյան զբոսայգում, կուսակցություններից մեկի՝  ավագանու անդամի թեկնածուն վերոնշյալ քաղաքացուն առաջարկել եւ խոստացել է 10․000 դրամ գումար՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տպել
5468 դիտում

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը