Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։

Այս մասին րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։

Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է Գրիգորյանը:
Վերջինս ավելի վաղ տեղեկացրել էր  Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա մասին: 
 
«Այս գործերով ներկայացված բողոքները վերաբերում են 01/03/2008թ․-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ եւ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից եւ որեւէ մեկով որեւէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետեւ կալանավորվում եւ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին եւ նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար»,- ավելի վաղ գրել էր Գրիգորյանը:
 
Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ՝ այս հղումով:
ՄԻԵԴ վճիռն այս հղումով:
Տպել
16505 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են