Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

20/09/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

«Ամբաստանյալ, դու իմ փոխարեն քեզ ի՞նչ հոդվածով կդատեիր»՝ այսպիսի առաջին հայացքից տարօրինակ հարցով օրերս գործը քննող դատավորը դիմեց ամբաստանյալներից մեկին: Հարցը, որ դահլիճի ծիծաղը շարժեց, իրականում իր մեջ ամփոփում է մեր դատական համակարգի ողջ ողբերգությունը: Եթե բացենք փակագծերը, ապա այդ հարցով դատավորն արձանագրում էր, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալի մեղքը չի ապացուցվել, ընդհակառակը՝ պարզվել է, որ մեղադրանքը փուչ է, նախաքննական ապացույցները՝ սնանկ: Նման դեպքերում սովորաբար ամբողջ աշխարհում արդարացնում են մեղադրյալին, դեռ մի բան էլ ներողություն են խնդրում, վնասները փոխհատուցում եւ մեղավորներին պատժում, սակայն մեր դատավորներն անզոր են արդարացման դատավճիռներ կայացնել, մանավանդ եթե մեղադրյալը ինչ-որ X ժամանակ գտնվել է կալանքի տակ:

Նախնական կալանքը անխուսափելի է դարձնում մեղադրական դատավճիռը: Մարդուն կալանավորելով՝ դատախազությունը, փաստորեն, պատվեր է իջեցնում դատարանին՝ անպայման դատել ամբաստանյալին: Քանի որ եթե մարդն արդարացվի, կստացվի, որ նախաքննական մարմինը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ոչ միայն մեղադրանք է առաջադրել անմեղ մարդուն, այլեւ ազատությունից է զրկել եւ չի կարողացել մեղքը ապացուցել: Սա է պատճառը, որ նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ իր առաջադրած մեղադրանքը դառնա անհաղթահարելի խոչընդոտ, եւ դատարանը չհամարձակվի արդարացնել դատախազության թիրախը դարձած անձին: Իսկ դրա լավագույն եղանակը խափանման միջոցը որպես կալանք ընտրելն է:

Մինչ դատավարությունը կալանավորված մարդուն դատելու հավանականությունը մեզանում հարյուրից հարյուր է, ուստի քննիչ-դատախազների առաջին խնդիրը լինում է ոչ թե մեղքն ապացուցելը կամ ապացույցներ հավաքելը, այլ դատարանից նախնական կալանքի սանկցիա պոկելը: Այդ դեպքում՝ կարելի է հանգիստ լինել, որ քննիչի սխալը կամ անորակ քննությունը չի բացահայտվի: Նախնական կալանք կրող յուրաքանչյուր անձ Հայաստանում գիտի, որ «մեկ է, դատելու են», այսինքն՝ ինչ-որ կերպ արդարացնելու են նախնական կալանքը: Եթե անգամ դատարանում պարզվի, որ մարդը նորածնի պես անմեղ է, միեւնույն է՝ նրան կա՛մ նվազագույն պատիժ կտան, կա՛մ հոդվածը կվերաորակեն ավելի մեղմ հոդվածի, կա՛մ էլ լավագույն դեպքում՝ գործը կուղարկեն լրացուցիչ քննության:

Արդարադատությունը բացառող այս փակ շղթայում ամենավատ դերը, փաստորեն, ստանձնել է դատարանը՝ այն դարձել է քննիչի սխալներն արդարացնող, նախաքննական որոշումները դակող մարմին, որն ի վիճակի չէ մերժել նախաքննության մարմնի կողմից դեմ տված բավական կասկածելի սանկցիաները: Մինչդեռ օրենքն ասում է, որ «խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով»: Ընդ որում՝ խափանման միջոց կիրառելը պարտադիր չէ, առավել եւս՝ կալանք կիրառելը: Խափանման միջոցների բազմազանությունից մեր քննիչ-դատախազները նախընտրում են հատկապես կալանավորումը, որն ամենածանրն է 7 հնարավոր միջոցներից:

Մյուս վեցն են՝ գրավը, ստորագրություն չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը (անչափահասների համար) եւ հրամանատարության հսկողությանը հանձնելը (զինծառայողների համար): Անգամ գրավը, որ համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, բայց կիրառվում է միայն թեթեւ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, շատ հազվադեպ է օգտագործվում՝ թեեւ մեղադրյալի փախուստի դեպքում այդ 1000-2000 դոլար գրավը գնում է պետական բյուջե, ինչը նշանակում է, որ իրավապահները պետք է շահագրգռված լինեն գրավի կիրառմամբ:

Սակայն պարզվում է՝ դատախազությունը գրավը եւս օրգանապես չի հանդուրժում՝ օրերս դատավորներից մեկը պատմեց, որ թեթեւ հանցանքում (մեղսագրվող հոդվածով նախատեսված է մինչեւ 3 տարի ազատազրկում) մեղադրվող մի անձի նկատմամբ գրավ է կիրառել ու կրակն ընկել՝ «վերեւից» զանգել են, ասել՝ «ազատվելու դիմում կգրես»: Երկար բանակցություններից հետո «վերեւում» համաձայնել են, որ վերաքննիչն այդ որոշումը բեկանի եւ հարցը դրանով փակվի: Այսպիսի խայտառակ կախյալ վիճակում գտնվող դատական համակարգը, բնականաբար, ի վիճակի չէ օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվել:

Ինչպես, օրինակ, ընդհանրապես չի օգտվում «անձնական երաշխավորություն» կիրառելուց, որը ենթադրում է մեկ կամ երկու հեղինակավոր անձանց երաշխավորութամբ եւ որոշակի գրավի մուծումով մեղադրյալին բաց թողնելը: Ընդ որում՝ օրենսդիրը ենթադրելով, որ այս խափանման միջոցը լիարժեքորեն կկիրառվի, քրեական պատիժ է նախատեսել իր պարտավորությունները չկատարող երաշխավորի համար՝ քրեական օրենսգրքի 346 հոդվածը՝ «Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետեւանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից», նախատեսում է պատիժ մինչեւ 2 տարի ազատազրկման ձեւով: Նախաքննության մարմնի հրահանգով կալանքի սանկցիաներ տվող դատարանը նախ եւ առաջ պետք է ձերբազատվի դատախազության հանդեպ ունեցած վախից:

Արմինե Օհանյան

Տպել
1207 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին