Երևան
21 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 20-ի համարում
ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն» հարաբերություններին հերթական փորձությունն է սպասվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կենտրոն համայնքում թաղապետի թեկնածու առաջադրվեց ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Դրանից հետո ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, հայտարարեցին, որ սատարում են Ռուզան Խաչատրյանին: Սակայն, ըստ Ռուզան Խաչատրյանի, ընդամենը հայտարարեցին, որովհետեւ ինքը լուրջ կասկածներ ունի, որ «Ազգային միաբանությունը» ՏԸՀ իր տեղերը վաճառել է Խաչատրյանի մրցակից Գագիկ Բեգլարյանին:
Իսկ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի դիրքորոշումն իրեն սատարելու հարցում Ռուզան Խաչատրյանը համարում է ոչ միայն լղոզված, այլ նաեւ նշում է, թե «ԱՄ» փոխնախագահն ասել է, որ իրենց կուսակցությունը սատարելու է նրան, ով կհաղթի: Անդրադառնալով մեղադրանքներից ամենալրջագույնին՝ հանձնաժողովներում տեղերը ծախելուն, «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Ռուզան Խաչատրյանի նմանօրինակ հայտարարությունը համարում է իդիոտիզմ եւ վստահեցնում, որ իրենք հանձնաժողովի եւ ոչ մի տեղ չեն ծախել: Ինչ վերաբերում է Ռուզան Խաչատրյանի մնացած պնդումներին, ապա «ԱՄ» փոխնախագահը հարկ է համարում առանձին հորդորով դիմել ՀԺԿ վարչության անդամ տիկին Խաչատրյանին.
«Ես խորհուրդ եմ տալիս Ռուզան Խաչատրյանին՝ ընդդիմադիր դաշտի մեջ կռիվ չգցել եւ որոշ քաղաքական ուժերի պատվերը չկատարել՝ սեփական նպատակին հասնելու համար: Չի կարելի անձնական խնդիրները լուծելու համար փնովել մնացած ամեն-ինչ եւ բոլորին: Մենք ընդդիմության հետ դեռ լրջագույն խնդիրներ ունենք միասին լուծելու, որոնցից ամենակարեւորը սպասվող հանրաքվեն է, ուստի Ռուզան Խաչատրյանը ճիշտ կանի ձեռնպահ մնա ընդդիմադիր ճակատը քայքայող հայտարարություններից: Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ սատար ենք կանգնելու ազատ եւ արդար ընտրություններին: Իսկ թե լեգիտիմ ընտրությունների արդյունքում կընտրվի Ռուզան Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը թե մեկ ուրիշը, մենք կընդունենք ժողովրդի կատարած ընտրությունը»,- փոխանցում է Ալեքսան Կարապետյանը:
Այսպիսով, ակնհայտ է, որ Ռուզան Խաչատրյանի հաղթանակը Կենտրոնի թաղապետի ընտրություններում ամենեւին էլ կարեւոր չէ դիտվում «Ազգային միաբանության» համար: Ավելին, ըստ այս կուսակցության վերնախավի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցների, նրանք գոհ են Գագիկ Բեգլարյանի աշխատանքից, ու եթե վերջինս Սերժ Սարգսյանի շրջապատի մարդ չհամարվեր, «Ազգային միաբանությունը» հրապարակավ գոհունակություն կհայտներ թաղապետի աշխատանքից: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչու էր «Ազգային միաբանությունը» հայտարարում Ռուզան Խաչատրյանին սատարելու մասին եւ ինչու է հիմա հանդես գալիս գործուն զղջմամբ: Ի դեպ, նշենք նաեւ, որ Կենտրոնի թաղապետի ընտրարշավի հարցում խիստ պասիվ է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, որն ըստ էության իր դաշնակցին օգնելու որեւէ գործնական քայլ չի անում:
Հ.Գ. ՏԸՀ-ներում իրենց տեղերը Ռուզան Խաչատրյանի հետ չկիսելու փաստը «Ազգային միաբանությունում» բացատրում են նրանով, որ իրենց երիտասարդական կազմակերպության ղեկավար Վիլեն Արեւշատյանը առաջադրված է ավագանու թեկնածու, եւ ՏԸՀ այդ տեղերը, ինչպես «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն է ասում, համալրված են հենց նրա կողմնակիցներով: Նշենք, որ որեւէ հիմք չկա պնդելու, որ Վիլեն Արեւշատյանի կողմնակիցները նաեւ Գագիկ Բեգլարյանի կողմնակիցները չեն, չնայած համոզված կարելի է պնդել, որ նրանք Ռուզան Խաչատրյանի կողմնակիցները չեն: Նշենք նաեւ, որ ՏԸ հանձնաժողովները ամեն կոնկրետ ընտրությունից հետո լուծարվում են, եւ հաջորդ ընտրության նախաշեմին ձեւավորվում են նորերը: Այնպես որ, ՏԸՀ տեղը որեւէ մեկին տրվում է տվյալ կոնկրետ ընտրության համար, այլ ոչ թե ընդմիշտ:
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար
Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան
Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան
Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան
Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան
Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան
Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին
Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում
Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան
Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան
Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան
© 2024 Հայկական ժամանակ