«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող գիրքը հայ ընթերասերին արդեն հասանելի է հայերենով: Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» աշխատանքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սա «Նյու մեգ» հրատարակչության՝ սպորտային թեմայով առաջին գիրքն է, սակայն վերջինը չի լինելու: Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը պատմեց՝ ինչու են որոշել մարզիկի մասին պատմող գիրք թարգմանել ու որն է լինելու հաջորդը:

«Ցավոք սրտի, գրախանութներ հիմնականում այցելում են կանայք: Ցանկացանք ստեղծել գիրք, որպեսզի գրախանութներ մտնեն նաեւ տղամարդիկ: Որոշեցինք, որ պետք է սկսենք Ռոնալդուից: Հաջորդը կլինի արդեն Լիոնել Մեսսիի մասին»,- ասաց նա:

Գրքում «Յուվենտուսի» ֆուտբոլիստը ներկայացված է տարբեր կողմերով: Ընթերցողը կծանոթանա նրա ուժեղ ու թույլ կողմերին, կտեսնի նրա պայքարելու, չհանձնվելու հատկությունները, կատարելության հասնելու մեծ ցանկությունը, կկարդա ֆուտբոլիստի անձնական կյանքի՝ ընտանիքի, երեխաների, տարբեր թիմերում մարզիչների հետ հարաբերությունների, պատանեկան տարիներից մինչեւ հանուն «Յուվեի» «Ռեալ Մադրիդը» լքելու մասին:

Թարգմանությունն արել է Լիանա Զաքարյանը, խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանն էլ առաջաբան ու վերջաբան է գրել թարգմանված տարբերակի համար:

Գիրքը վաճառքում է երեկվանից: Մինչեւ սեպտեմբերի 21-ը կարելի է գտնել «Բուքինիստ» գրախանութների ցանցում, սեպտեմբերի 21-ից՝ արդեն բոլոր գրախանութներում: Արժե 5800 դրամ:  

Տպել
1177 դիտում

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց

Վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Որոշ մարզիկներ ճնշմա՞ն տակ չեն մասնակցում բռնցքամարտի ՀՀ առաջնությանը

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը