Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում:

Նրա խոսքով, հաշվի առնելով այն, որ ՀՀ տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական արտադրանք, ինչպես նաեւ մոլախաղեր, ընդերքի արտահանում, այս տնտեսական կառուցվածքը չի կարող «մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել»։

«Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռեւերսի, փոփոխության շրջանում մենք նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, «երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով»:

«Բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1197 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ