ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

ԱԺ-ում Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ  խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար: «Այս առումով մենք կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության»,- ասաց նա:

Վարչապետը, խոսելով խորհրդարանների դերի մասին, հայտարարեց, բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել. «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Կարեւոր է, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Սա կարեւոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում»,- շարունակեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: «Հույս հայտնեմ, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:

Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն:

Տպել
2027 դիտում

«Արցախը» բանակցում է ներդրողների հետ, իսկ Երեւանի «Լոկոմոտիվը» ոչ ոք չի գնել

Արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը. ֆերմերները դժգոհ են գյուղնախարարի պաշտոնակատարից

Ե՞րբ կշնորհավորի պաշտոնական Մոսկվան Նիկոլ Փաշինյանին. դեսպանը պարզաբանում է

Պետությանը պատճառած ավելի քան 425 մլն դրամի վնասից բյուջե է վերականգնվել 335 մլն.-ը. ՊԵԿ

Մահացել է ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը

Աջափնյակ վարչական շրջանում կիրականացվի լայնամասշտաբ շաբաթօրյակ

1 միլիոն դոլար ներդրմամբ «Մաթեւոսյան կենտրոն»-ի շինարարությունն անժամկետ դադարեցված է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվեց. կինոյի մասին օրենքը մնում է օդից կախված

Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից»

ՌԴ-ն աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. դեսպան

Համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ. Օսիպյանն այցելել է Վրաստան (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին