Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում «Իմ Քայլը» դաշինքն այսօր Արաբկիր վարչական շրջանում է:

Ողջ օրը շրջանի փողոցներում շրջելուց հետո այստեղ մեկնարկել է հանրահավաքը: Ելույթով հանդես եկավ եւ իրենց ծրագրային 9 կետերը ներկայացրեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, այնուհետ ներկաներին դիմեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, քարոզարշավն ավարտվում է: Այս ընտրությունները շատ կարեւոր քաղաքական հնչեղություն են ստացել: Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու թեկնածուների մեր թիմը Երեւանի խնդիրները շատ լավ ներկայացնում են, այդ իսկ պատճառով ես դրանցից չեմ խոսում:

Այս ընտրություններին «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին:

Հիշում եք՝ ես ձեզանից 2 անգամ խնդրել եմ ձայնի իրավունք, մանդատ՝ բանակցելու համար ձեր անունից: Առաջին դեպքը, երբ պիտի բանակցեի Սերժ Սրգսյանի հետ, երկրորդը՝ երբ պետք է բանակցեի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես այն ժամանակ դրել էի պայման, որ բանակցությունները պետք է լինեն միայն իշխանության անցնցում փոխանցման շուրջ, դուք ինձ 2 անգամն էլ տվեցիք այդ մանդատը:

Ես ուզում եմ այսօր էլ, ձեր, երեւանցիների մանդատը ստանալ՝ ՀՀ խորհրդարնական ընտրություններին բանակցելու  համար, դա շատ հզոր մանդատ է, որը ստանալով՝ ես կարող եմ գնալ եւ այդ հարցը լուծել: 

Այս հարցով արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու համար ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը: Ես հույս ունեմ, որ «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք ինձ կօժտեք այդ մանդատով, որպեսզի այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը լուծենք, այն պետք է հնարավորինս արագ ու շուտ լուծել, օրհասական դարձած հարց է սա այսօր:

Սեպտեմբերի 23-ին ձեր կամքին ոչ ոք չի կարող բռնանալ: Ընտրություններից հետո ինչ է տեղի ունենալու. Երբ երեւանցիները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես այդ մանդատի վրա հիմնվելով՝ կհրավիրեմ Ազգային ժողովի խարհրդարանական բոլոր ուժերին, ԱԺ-ի նախագահության մասնակցությամբ ու կքննարկենք այդ հարցը: Սակայն այստեղ ինձ պետք է ձեր տված մանդատն ու ձեր աջակցությունը:

Ազգյին ժողովում հիմա միջոցառում է, նշվում է Առաջին խորհրդարանի 100-ամյակը: Ես այնտեղ կարճ ելույթ ունեցա, որտեղ նշեցի, որ խորհրդարանի իմաստը ժողովրդի ձայնը, կամքն ու ընտրությունը արտահայտելն է, սակայն այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ձեւավորվել է մի ընտրությունների արդյունքում, որը եղել է համատարած ընտրակաշառքի մթնոլորտում:

Հայաստանում չի կարող այլեւս լինել նման խորհրդարան: Նոր Հայաստանի քաղաքացին պետք է ունենա իր կողմից, իր ձեռքով ձեւավորված խորհրդարան:

Այդ ժողովուրդն է որոշեու, թե որ քաղաքական ուժերն իրավունք ունեն խորհրադարանում ներկայացնելու ժողովրդի կամքը: Մեր գլխավոր նպատակը արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն է եւ դուք ունեք այդ հնարավորությունը՝ ձեր կամքը դարձնել գերակայություն:

Ստացվեց այնպես, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում մենք պետք է լուծենք համապետական եւ համազգային խնդիր: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով Երեւանի քաղաքապետի ընտրությունը ստվերում է մնում: Հակառակը, այսպիսով ավելի են կարեւորվում ավագանու ընտրությունները, ավելի են ամրանալու հաղթող ուժի դիրքերը:

Մենք ասել ենք, որ Հայաստանում հիմնադրվում է կառավարման նոր համակարգ, որն ուղիղ ժողովրդաիշխանությունն է, սակայն սա չի նշանակում, որ մեր նպատակը ձեզ տնից տեղից կտրել ու ամբողջ օրը փողոցներ հանելն է, հեղափոխություններ անելը: 

Սիրելի՛ ժողովուրդ, ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես ու մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, որ սեպտեմբերի 23-ին դուք ձեր կամքը կասեք ու ձեր մասնակցությունը կունենաք՝ ընտրատեղամասեր գնալով ու «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով:

Շնորհակալ եմ նաեւ ձեր բոլորի ջերմության համար, դա պարտավորեցնող է եւ դա ամենաթանկն է, որ ես այսօր ունեմ ու դժվար թե ավելի թանկ բան երբեւէ ունենամ: 

Հայաստանի քաղաքացին պետք է իրեն ասի՝ ես հաղթեցի, ու պետք է զգա, որ իր ձայնը տեղ է հասել, իր ձայնը որոշիչ է: Ժողովուրդը իշխանության ճակատագիրը որոշող միակ ուժն է այս երկրում եւ այդպես է լինելու այսուհետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2916 դիտում

Պետությանը պատճառած ավելի քան 425 մլն դրամի վնասից բյուջե է վերականգնվել 335 մլնը. ՊԵԿ

Մահացել է ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը

Աջափնյակ վարչական շրջանում կիրականացվի լայնամասշտաբ շաբաթօրյակ

1 միլիոն դոլար ներդրմամբ Մաթեւոսյան կենտրոնի շինարարությունն անժամկետ դադարեցված է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվեց. կինոյի մասին օրենքը մնում է օդից կախված

Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից»

ՌԴ-ն աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. դեսպան

Համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ. Օսիպյանն այցելել է Վրաստան (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը