ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Երևանում ԵԽ գրասենյակի փոխտնօրեն Լորետա Վիոյուն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Անջեյ Մանցևիչը:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը՝ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իրականացվող քննությունն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև` դրանք կանխելու ուղղությամբ:

Ա.Ղամբարյանը նշել է նաև, որ Քննչական կոմիտեում վարվում է վիճակագրություն՝ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, նպաստող պայմանների մասին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է հատկապես անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների պատշաճ քննությունը և փաստվել, որ նման դեպքերի քննությունն իրականացվում է անչափահասների գործերով որակավորված քննիչների կողմից:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան շնորհակալություն է հայտնել՝ խնդիրը հետաքրքիր և համակողմանի ներկայացնելու համար և նշել, որ ընտանեկան բռնությունների հարցի նկատմամբ մոտեցումների և մտածելակերպի դրական փոփոխություն է նկատվում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։

Տպել
875 դիտում

ԿԳ նախարարը եւ ԵՄ հանձնակատարը քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը

Նորանշանակ դատավորները երդվել են Արմեն Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի ներկայությամբ

Փաշինյանն Արմավիրում մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Այսբերգի երեւացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալը՝ ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

Ազգային ժողովում Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու օրենքի նախագիծը չքննարկվեց

Վրացական «Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը. մեղադրում են կառավարությանը

Ուկրաինայում Սու-27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

ԱԺ-ն քննարկում է աջ ու ձախ կալանք դնելու ԴԱՀԿ-ի լիազորությունը սահմանափակելու հարցը

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է փախստականներով բնակեցված տունը

Սահմանախախտման երրորդ դեպքը հայ-թուրքական սահմանին. ձերբակալվել է սահմանախախտների խումբ

Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարարի պաշտոնակատարին

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին

Նա իրեն օրենքից վեր է դասում. Թրամփը մտահոգված է Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններով

Մարգվելաշվիլին կտրականապես դեմ է երկրում կանեփի արտադրության եւ մարիխուանայի արտահանման գաղափարին

Խոշոր հրդեհ Աբովյանի հանրակացարանում. տարհանվել է 60 բնակիչ, 3-ը հոսպիտալացվել է

Հայաստանը 3 մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի պատանի երիտասարդների, աղջիկների առաջնությունում