ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

20/09/2018 schedule23:08

«Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ այսպես ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Իսկ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը չի պատրաստվում արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանել է.

«Հակամարտող կողմերն իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում կողմերը հարցը կլուծեն`առանց ՀԱՊԿ-ի ճնշման կիրառման»:

Հիշեցնենք, որ նույն հարցի շուրջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել էր

«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը։ Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում։ Մենք այս կազմակերպության շրջանակներում ի հայտ ենք բերում բոլոր զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն...Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»:

Տպել
1699 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ