Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

Վերջապես հայտնի դարձավ Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանն ու եւս 7 թեկնածու դեռ սեպտեմբերի 11-ին էին մասնակցել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարաված մրցույթին: Այդ օրը գրեթե 5 ժամ տեւած մրցույթի ավարտից հետո 8 թեկնածուից 4-ն էին հավաքել բարձր միավորներ: Դպրոցի կառավարման խորհրդի 7 անդամների ձայները բաշխվել էին  հետեւյալ ձեւով՝ 2-ական միավորներ էին  ստացել թեկնածուներ Քրիստինե Վարդանյանը, Հայկ Հարությունյանն ու Լիանա Մարդոյանը: 1 միավոր էր  վաստակել թեկնածու Հրաչ Մսրյանը:  Մյուս թեկնածուների օգտին չէին քվեարկել:

Սեպտեմբերի 12-ին դպրոցի կառավարման խորհուրդն առկա արդյունքները հաշվի առնելով՝ մրցույթի երկրորդ փուլ էր կայացրել: Արդյունքում  3-ական միավոր էին ստացել Լիանա Մարդոյանը եւ Հայկ Հարությունյանը, մեկ միավոր՝ Քրիստինե Վարդանյանը: Նրանցից ոչ մեկը, սակայն, չէր  ընտրվել տնօրենի պաշտոնում: Առավելագույն ձայներ հավաքած 3 թեկնածուների անունները կառավարման խորհուրդ սեպտեմբերի 13-ին ուղարկել էր  ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս էլ որոշել եւ նրանցից թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Հայկ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ թիվ 40 հիմնական դպրոցում տնօրենի աթոռը թափուր էր մնացել հունիսի 11-ից, նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի կալանավորման պատճառով: Վերջինիս նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝   ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Արսեն Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել, քանի որ վերականգնել է պետությանը պատճառած ավելի քան 11 միլիոն դրամի վնասը:

 

 

Տպել
3532 դիտում

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը