Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

21/09/2018 schedule19:07

Անկախության տոնին Գյումրին հատուկ էր պատրաստվել:  Քիչ պաշտոնական շեշտադրումներ եւ շատ մշակույթ: Օրը սկսվեց փոքրիկների ժպիտներով, գունավոր ու պայծատ տիկնիկները բեմից իջել, երեխաներին էին միացել:Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը ներկայացավ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկան»-ի պրեմիերայով:  Գյումրու բոլոր թանգարաններում միջոցառումներ էին կազմակերպված:  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Գուրի Եթեր Ավետիսյանի «Հոգևոր տաղարան կամ Չարխափան մատյան» գրքի շնորհանդեսը կայացավ: Մհեր Մկրտչյանում ցուցադրվեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:Ցուցադրություններ կային նաեւ Շիրազի հուշատուն-թանգարանում եւ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Ռոք դպրոցն Անկախության տոնին համերգով ներկայացավ: Այս միջոցառումներին զուգահեռ Հոկտեմբեր կինոթատրոնում օրվա պաշտոնական մասն անցկացվեց: Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն օրհնեց ներկաներին, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տոնին չմասնակցեց, բայց ուղերձ էր հղել:  

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ  հիշեց հեռավոր 90-ականները, երբ անցկացվեց Անկախության հանրաքվեն, եւ թե ինչպես բոլորն «այո » ասացին անկախությանը:  Այնուհետ Շիրակի մարզի զարգացման գործում ներդրած ավանդի համար եւ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով ՇՄ պատվոգրերով պարգեւատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, կրթամշակութային, մարզական եւ այլ ոլորտների ներկայացուցիչները:

Պատվոգրեր եւ նվերներ ուներ նաեւ Գյումրու քաղաքապետարանը: Պարգեւատրվողների թվում էին մանկավարժներ, շինարարներ, զինվորականներ, բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ: Աղբատարի վարորդին պատվոգիր եւ նվեր հանձնելիս Սամվել Բալասանյանը կատակեց. «Քեզի լավ որ պահես, թազա կամազ կուտանք՝ կքշես»:

Տոնն այնուհետ համերգով շարունակվեց Վարդանանց հրապարակում:

 

Տպել
1298 դիտում

Մարկոսի Վնասվածքը լուրջ չէ. ՀՖՖ

Շնորհավորում եմ ֆուտբոլասերներին. Արթուր Վանեցյան

Ամեն ինչ անում էինք, որ մեր հանդիսատեսի հույսը, հավատը հետ բերենք. Գյուլբուդաղյանց

Ցանկանում էինք վերադարձնել պարտքը ժողովրդին. Բերեզվոսկի

Ուրախ ենք, հաղթեցինք. Արամ Հայրապետյան

Գեւորգ Ղազարյանը՝ գոլը խփելուց հետո Արայիկ Խանդոյանի հիշատակը հարգելու մասին

Սյունիքում բեռնատարի ու 07-ի բախման արդյունքում զոհվել են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան

Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

Կերպարանափոխվեցինք մեր դուխի հաշվին. Յուրա Մովսիսյան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կալանավորվեց

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան