Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում: ԱԱԾ տնօրենը կարծում է, որ դրա կարիքը չի էլ լինի, եթե եղած միջոցներն արդունավետ օգտագործվեն: Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո: Ֆեդերացիայի արտահերթ նիստից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

-ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել: Կա՞ն թեկնածուներ: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է Յուրի Ջորկաեֆին: Հնարավո՞ր է՝ նա լինի:

-Մի փոքր անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Չենք զրուցել նրա հետ: Հանդիպեկ ենք 1 անգամ, եւ չէի սպասում, որ հրաժարական կտա: Հաշվի առնելով, որ հրաժարականը եղավ անսպասելի՝ հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ: Գիշերվանից աշխատանքները շատ ակտիվ տարվոււմ են: Կան մի քանի թեկնածուներ՝ ե՛ւ տեղացի, ե՛ւ արտասահմանից: Անունները չեմ կարող նշել: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում կներկայացվի նոր մարզչի թեկնածությունը:

-Հայկական ֆուտբոլում փոփոխություններ են տեղի ունենում՝ ե՛ւ, կառուցվածքային, ե՛ւ մարզչի մակարդակով: Ի՞նչ եք կարծում, սա ինչպե՞ս կանդրադառնա Ազգերի լիգայում հավաքականի ելույթների վրա:

-Կարծում եմ՝ շատ դրական կանդրադառնա, եւ դա պայմանավորում եմ նրանով, որ մինչեւ հիմա դրական չի անդրադարձել:

-Ինչպե՞ս կգնահատեք նախկին ֆեդերացիայի աշխատանքը:

-Արմեն Մինասյանը (խմբ. արդեն նախկին գործադիր տնօրեն) շատ մանրակրկիտ ներկայացրեց ֆեդերացիայի կատարած աշխատանքները 2003-2017 թթ: Ակնհայտ էր, որ կան մեծ ձեռքբերումներ, դրական տեղաշարժ, բայց ես չէ, որ պետք է գնահատական տամ ֆեդերացիայի աշխատանքներին: Դրականը ակնհայտ է: Պետք է պահպանենք այդ դրականը եւ գնանք ավելի լավ գործեր անելու ուղղությամբ:

-Ակտիվորեն քննարկվում է Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակման հարցը: Այդ հարցում Ձեր դիտարկումն ինչպիսի՞ն է:

-Քննարկել ենք ադ հարցը: Այս պահին չեմ ուզում կոնկրետ գնահատական տալ: Կարծում եմ՝ գործկոմում եւ ֆուտբոլային աշխարհում մեր առաջիկա քննարկումների ժամանակ լուծման կգանք: Կարծում եմ՝ լեգեոներներ պետք է լինեն, բայց նրանց քանակը պետք է հստակեցվի եւ ինչ-որ մի կերպ կանոնակարգվի:

-Հավաքականից ինչ-ինչ պատճաներով նեղացած ֆուտբոլիստներ կան: Դուք փորձելո՞ւ ենք ֆուտբոլիստներին հավաքական վերադարձնել, եւ արդյո՞ք հավաքականի ներկա կազմի հետ հանդիպում տեղի ունեցել է:

-Սկսեմ վերջին հարցից: Հավաքականի ներկա կազմի հետ հանդիպում եղել է 1 անգամ. գնացել ենք հավաքականի պարապմունքին: Կարճ զրույց եմ ունեցել: Այլ հանդիպումներ չեն եղել: Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստներին, ուզում եմ մեկընդմիշտ այս թեման փակենք... ես որեւէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի հետ կապված, լինելու է գլխավոր մարզիչ, լինելու է մարզչական շտաբ: Նրանք են որոշում կայացնելու, թե ով է խաղալու հավաքականում: Ես չեմ միջամտելու, ես մարզչից, մարզչական շտաբից պահանջելու եմ արդունքներ: Եթե մարզիչները կորոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա, եւ կապ չունի՝ այդ ֆուտբոլիստը նեղացած է եղել ֆեդերացիայից, ընդգրկված է եղել, ընդգրկված չի եղել, եթե նրա  որակական, պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում եմ հավաքականում խաղալու համար, ուրեմն պետք է խաղա:

-Հաշվետվության ժամանակ տեսանք, որ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետանը կիսատ թողած գործեր ունի՝ մարզերում խաղադաշտերի կառուցում եւ այլն: Առաջին հարցը. մտադի՞ր եք շարունակել այդ նախաձեռնությունները: 2-րդ, տեսանք, որ սեփական միջոցներն է ներդրել ֆուտբոլի զարգացման համար, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել բացը:

-Այն, ինչ կիսատ է մնացել, հասցվելու է ավարտին: Ինչ վերաբերում է անձնական միջոցների ներդրմանը, ես նման հնարավորություններ չունեմ, որ անձնական միջոցներ ներդնեմ, բաց կարծում եմ՝ եղած գումարները արդյունավետ օգտագործելու դեպքում մենք նման խնդրի առաջ չենք կանգնի:

-Արդյո՞ք գոհ եք գործկոմի նոր ընտրված կազմից: Ի՞նչ դերակատարություն եք տեսնում գործկոմի հետ կապված: Ո՞վ է լինելու գործադիր տնօրենը: Գործկոմում կան կառավարության անդամներ...

-Գործկոմը ընրտվել է... հանդիպումներ են եղել ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ: Խոսել ենք, եկել ենք պայմանավորվածության, իմ թեկնածությունը առաջադրել են, տարբեր մարդկանց քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ այդ գործկոմը: Կարող եմ հիմա անդրադառնալ յուրաքանչյուրին, ասել նրա դերը ինչ է լինելու, բայց կարծում եմ՝ մենք դրան կանդրադառնանք որոշ ժամանակ անց մեր կատարած աշխատանքներով: Աշխատանքների արդյունքները ցույց կտա, թե գործկոմի անդամներից ով ինչով է զբաղվել: Կառավարության անդամներ, իհարկե, կան, իհարկե, ունենալու են իրենց դերակատարումը, օրինակ առողջապահության նախարարի ներկայությունը շատ կարեւորում եմ նրանով, որ Հայաստանում սպորտային բժշկությունը շատ վատ է զարգացած, իսկ, ինչպես գիտեք, ֆուտբոլում շատ կարեւոր է ունենալ սպորտային բժիշկներ: Կարծում եմ՝ այդ ուղղությունը զարգացնելու համար առողջապահության նախարարը կկարողանա մեծ դերակատարում ունենալ գործկոմում:

-Իսկ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյա՞նը....

-Որոշակի օրենսդրական փոփոխությունների կարիք մշտապես լինում է ֆուտբոլի եւ առհասարակ սպորտի հետ կապված: Բացի այդ՝ մասսաներում ֆուտբոլի տարածումը շատ կարեւոր է, մարզեր մեկնել, արտասահման մեկնել, ներկայացնել մեր ֆուտբոլը... ամեն մեկը իր դերը եւ դերակատարությունը կունենա:

-Նախկինում, երբ տարվա լավագույն մարզիչ էր ընտրվում, լրագրողները ընտրում էին մեկին, իսկ գործկոմը, ըստ հանձնարարականի, ուրիշին, ու ընտրվում էր գործկոմի ընտրած մասնագետը: Այս ձեւաչափում փոփոխություն սպասվո՞ւմ է:

-Հիմա կարող եմ դուրս գալ ԱԱԾ տնօրենի սահմաններից եւ ասել՝ երկրում իրավիճակ է փոխվել, եւ այդ իրավիճակը փոխվել է նաեւ հայկական ֆուտբոլում: Կլինեն պարզ, թափանցիկ ընտրություններ, եւ այն թեկնածուն, որը կհավաքի առավելագույն ձայներ, կճանաչվի լավագույն ֆուտբոլիստ կամ լավագույն մարզիչ:

-Հավաքականի հանդիպումների տոմսերի գներում փոփոխություն կլինի՞:

-Այո՛: Փոփոխություն լինելու է, առաջին որոշումներից մեկը լինելու է հենց դա, եւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հավաքականի առաջիկա խաղի ամենաէժան տոմսի արժեք 4000 դրամից կնվազեցվի, կդառնա 1000 դրամ, եւ մնացած տոմսերը նույն տրամաբանությամբ:

-Խոսվում է նաեւ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին: Ի՞նչ տեսակետ ունեք:

-Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու հետ կապված այս պահին չեմ կարող հստակ պատասխան տալ: Խորը չեմ ուսումնասիրել, խորը ուսումնասիրելու դեպքում ավելի կոնկրետ կասեմ, բայց նախնական ասեմ, որ այո՛, ողջունում եմ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը:

-Երբ ֆուտբոլիստները դառնում են 18 տարեկան, առաջանում է բանակի խնդիրը: Շատերը զորակոչվում են, իհարկե այն եզակիները, որոնք հավաքականներում են խաղում, չեն գնում բանակ: Սրա լուծումը բանակային ակումբ ստեղծելը կարող է լինել:

-Շատ կարեւոր բան եք ասում: Սա անպայման պետք է դիտարկենք, քննարկումներ ունենանք պաշտպանության նախարարի հետ, եւ ես կարծում եմ՝ եթե կարողանանք հասնել նրան, որ զինված ուժերի կազմում լինի թիմ, որ ֆուտբոլիստները չկտրվեն ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, եւ այդ թիմը կարողանա արդյունքներ գրանցել եւ մասնակցել ՀՀ առաջնությանը՝ Բարձրագույն խմբում, Առաջին խմբում, շատ լավ կլինի, բայց դա պետք է քննարկվի: Այս պահին ես ասում եմ իմ մոտեցումը: Թե ինչպես կլինի, ցույց կտան քննարկումները:

-Յուրի Ջորկաեֆը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, եւ ասել է, որ պատրաստ է օգնել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հանդիպե՞լ եք նրա հետ: Ինչպե՞ս է մտադիր օգնել:

-Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպել եմ, բայց հանդիպման մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի:

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ մյուս տարիքային հավաքականներին: Արդյո՞ք շարունակելու են աշխատել այն մարզիչները, որոնք հիմա աշխատում են: Առավել հետաքրքիր է մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականների հարցը. արդյո՞ք արգենտինացիները շարունակելու են աշխատել: Եվ ո՞վ է լինելու ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենը:

-ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի հարցը կքննարկվի: Ինչ վերաբերում է... առհասարակ ուզում եմ ասել ֆեդերացիայի բոլոր աշխատակիցների մասին. կարդային ջարդ, կլասիկ իմաստով, չի լինելու, որ գնամ մտնեմ աշխատասենյակ եւ բոլորին ազատեմ աշխատանքից: Եթե մարդիկ պրոֆեսիոնալ են եւ աշխատում են, դա վերաբերում է թե՛ մարզչական կազմին, թե՛ մյուսներին, շարունակելո են պաշտոնավարել: Արգենտինացի մարզիչների հարցում տեղյակ չեմ՝ ինչպես է նրանց պայմանագիրը կնքված, ինչ են նրանք կոնկրետ անում, մակերեսային տեղեկատվություն ունեմ, որ խորանանք, պատասխանը կլինի

-Ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը իր վերջին հարցազրույցներից մեկում ասաց, որ հայկական ֆուտբոլում վարակ է մտել՝ պայմանավորված խաղերի տեսքով, եւ Դուք այդ անձնավորությունն ենք, որը կարող է դա հաղթահարել: Ձեր կարծիքով՝ պայմանավորված խաղերը որքանո՞վ են սպառնում հայկական ֆուտբոլին:

-Պայմանավորված խաղերը լինում են աշխարհի գրեթե ցանկացած կետում, բայց, հաշվի առնելով իմ հիմնական մասնագիտությունը, կարծում եմ, կփորձենք բացառել:

-Այսինքն օգտագործվելո՞ւ է ԱԱԾ-ի ռեսուրսը նաեւ այդ ուղղությամբ:

-ԱԱԾ-ի ռեսուրսը չի օգտագորխվելու: Եթե ԱԱԾ-ն տեղեկատվություն ստանա, որ պայմանավորված խաղեր կան, դրա համար քրեական օրենսգրքով նախատեսված է համապատասխան պատիժ, ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանակներում իրականցնելու է իրենից կախված բոլոր աշխատանքները: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինեն նման բաներ, բայց, եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն նման քայլերի դիմել, կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ:

-ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը պետք է ներկա լիներ, բայց ներկա չէ: Տեղյա՞կ եք՝ ինչու: Տարաձայնություններ կա՞ն:

-Տեղյակ չեմ: Տարաձայնություններ ընդհանրապես չկան: Դա նրա անձնական որոշումն է:

-Ի՞նչ եք կարծում, ստեղծված իրավիճակում ազգային հավաքականը կկարողանա Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում առաջին տեղը գրավել:

-Շատ եմ ուզում, որ այդպես լինի, անելու եմ ամեն ինչ, որ այդպես լինի, եւ հույս ունեմ, որ մենք ունենալու ենք լուրջ հաջողություններ եւ մեր ֆուտբոլիստները անելու են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ՀՀ հավաքականը այլեւս պարտություններ չունենա կամ առնվազն ցուցադրելու են արժանապատիվ ֆուտբոլ:

Տպել
5074 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել