Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Ավան վարչական շրջանի թիվ 180 ավագ դպրոցում տեղակայված 1/09 ընտրատեղամասի դռները փակվեցին 20:00-ին: Ինչպես հայտնում են տեղում հերթապահած դիտորդները, օրվա ընթացքում, ըստ էության, խախտում չի գրանցվել, բացի մեկ միջադեպից, երբ ԲՀԿ ավագանու թեկնածու Վարդան Ավետյանը մուտք է գործել տեղամաս՝ ԲՀԿ վստահված անձի վկայականով:

Ինչպես մեր զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտորդ Տաթեւիկ Ղազարյանը՝ ԲՀԿ ավագանու թեկնածուն զարմացել է, որ հնարավոր չէ միաժամանակ լինել եւ՛ վստահված անձ ե՛ւ ավագանու թեկնածու:

Ընտրատեղամասում հերթապահած դիտորդների խոսքով՝ խախտումը նույն պահին արձանագրել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Արման Փիլոսյանը, սակայն գրանցամատյանում չի գրանցվել՝ պատճառաբանությամբ, որ ԲՀԿ ավագանու թեկնածուն չի իմացել, որ դա համարվում է խախտում: 

Ավանի 1/09 ընտրատեղամասում ողջ օրվա ընթացքում ընտրելու իրավունք ունեցող 1537 անձից քվեարկել է 802-ը:

Այս պահի դրությամբ ընտրատեղամասում սկսել են հաշվել քվեաթերթիկները:

Տպել
995 դիտում

Մարկոսի Վնասվածքը լուրջ չէ. ՀՖՖ

Շնորհավորում եմ ֆուտբոլասերներին. Արթուր Վանեցյան

Ամեն ինչ անում էինք, որ մեր հանդիսատեսի հույսը, հավատը հետ բերենք. Գյուլբուդաղյանց

Ցանկանում էինք վերադարձնել պարտքը ժողովրդին. Բերեզվոսկի

Ուրախ ենք, հաղթեցինք. Արամ Հայրապետյան

Գեւորգ Ղազարյանը՝ գոլը խփելուց հետո Արայիկ Խանդոյանի հիշատակը հարգելու մասին

Սյունիքում բեռնատարի ու 07-ի բախման արդյունքում զոհվել են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան

Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

Կերպարանափոխվեցինք մեր դուխի հաշվին. Յուրա Մովսիսյան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կալանավորվեց

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան