Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Շնորհավորելով Նիկոլին և իր թիմին, ցանկանում եմ նաև արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝

ա) այս ընտրություններում ընտրակաշառքի օգտագործումը հասել է նվազագույնի (թեև մինչև վերջ չգիտենք), և դա արդեն մեծ քայլ է առաջ, կարելի մեզ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ, հույսով եմ, որ ապագա ընտրություններում էլ սրանից նահանջ չի լինի

բ) ակնհայտ է, որ ակտիվ ընտրազանգվածի մոտ հեղափոխական տրամադրվածությունը շարունակում է շատ բարձր մնալ, Նիկոլի կառավարության բոլոր բացթողումները և թերությունները չխանգարեցին նրան մոբիլիզացնել ընտրողներին հեղափոխական օրակարգի ծավալման շուրջ

գ) Հիմա, երբ այդ մոբիլիզացիան տեղի ունեցավ, պետք է գնալ Ազգային ժողովի ցրման՝ Սահմանադրությամբ նախատեսված ճանապարհով և չձգձգել այդ պրոցեսը։ Նոր Ազգային ժողովը և կայուն մանդատով կառավարությունը երկրի շահերից են բխում, որքան շուտ ունենաք, այնքան լավ

դ) Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ «ԲՀԿ»-ն ու «Լույսը» կարողացան դիմանալ։ Այս ուժերը պետք է աշխատեն Նիկոլին հստակ քաղաքական այլընտրանք առաջարկելու շուրջ այն ժամանակ, երբ հեղափոխական օրակարգը կսպառվի (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա)։ Մյուս ուժերը ևս պետք է կա´մ խոշորանան, կա´մ դուրս գան դաշտից, այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ։ Մյուս կողմից, սա չի բացառում նոր ուժերի առաջացումը, եթե դա արվի հստակ օրակարգով և մեծ կազմակերպչական ռեսուրսներով:

Անձամբ ես, այս ընտրություններին աջակցելով «Լույսին», շարունակելու եմ իմ աշխատանքը՝ ձեր բոլորի համար իշխանությանը հստակ և կառուցողական այլընտրանք ապահովելու ուղղությամբ։ Այս անգամ դա ստացվեց միայն մասնակի, բայց Նոր Հայաստանում ամեն ինչ նոր է սկսվում, այս ընտրություններն էլ անձամբ ինձ համար լավ մոտիվացիա են՝ վերաիմաստավորելու իրավիճակը ու բազմապատկելու ջանքերը։

Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել «Լույսի» բոլոր գործընկերներին, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկած ընկերներիս՝ մեզ բոլորիս համար սա շատ օգտակար փորձ էր և հետագա քաղաքական կազմակերպման լավ հիմք կարող է դառնալ»։

Տպել
3306 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ