Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ  էն կողմ տար»։

Ինչպես հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մամուլի ծառայությունից, լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում եւ պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

Բարեբախտաբար, այս միջադեպը միակն է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Սա չափազանց կարեւոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։

ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաեւ լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին,  Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։

Մի կողմից դիտորդական առաքելություն իրականացնողները, հրապարակելով իրենց տվյալներն ընտրությունների նախօրեին, մեր գնահատմամբ, խախտեցին լռության օրվա պահանջը, քանի որ դա կարող էր ազդել ընտրողների կողմնորոշման վրա, մյուս կողմից՝ անընդունելի էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրա համակիրների ագրեսիվ պահվածքը, երբ նրանք սրահից վրա հասան եւ լեզվակռվի մեջ մտան բանախոսների հետ։ Կարծում ենք՝ այս միջադեպը նույնպես կարժանանա իրավասու մարմինների ուշադրությանը։

Այդուհանդերձ, ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ անկաշկանդ գործելու առումով։ ԽԱՊԿ-ը կարեւորում է այս նախադեպի տարածումը հետագա ընտրություններում։

Տպել
3688 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը