Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունները անցան ազատ եւ արդար:

Նման կարծքի են «Ականատես» դիտորդական խմբի անդամերը:

«Ականատես» դիտորդական խումբը ձեւավորվել է 2018-ին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Այսօր «Մեդիա կենտրոնում» նախաձեռնության անդամները ներկայացրեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները: 

Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը նախ շնորհավորեց բոլորին. «Ես, նախ, ուզում եմ շնորհավորել բոլորիս որպես Հայաստանի քաղաքացի մեր ունեցած ընտրությունների առթիվ: Ինձ թվում է, շատերը պարզապես տեղյակ չէին՝ ինչ է նշանակում ընտրություն, ինչ է նշանակում մրցակցություն, ինչ է նշանակում մտածել, թե ում ընտրել՝ բազմազանություն, ինչ է նշանակում խաղաղ, հանգիստ մթնոլորտ, եւ կարելի է գնալ ընտրատեղամաս, եւ չլինի կողքերը թաղային հեղինակությունների ճնշող ներկայությունը, լարվածություն չլինի տեղամասերում այդ առումով բավականին զգալի էր տարբերությունը նախկինի հետ»:

Այվազյանը ներկայացրեց մի շարք թերություններ, որոնք արձանագրվել են այս ընտրությունների ընթացքում «232 ընտրողների անուններ չեն եղել ընտրողների ցուցակում կամ սարքում ներառված: Գրանցման հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ․ մոտ 705 դեպք արձանագրել ենք, երբ գրանցման խնդիրներ են ունեցել դիտորդները: Արձանագրվել են ընտրողին օգնելու կարգի խախտումներ՝ մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ 35 դեպք: 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են ստորագրություններ, նրանցից մեկը չի քվեարկել ի վերջո ու հեռացել է: 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել: Եվ մի քանի փոքր մասշտաբի այլ խախտումներ՝ քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդման դեպքեր են եղել, բայց՝ շատ ավելի քիչ: Ընդհանրապես քաղաքը շատ հանգիստ էր երեկ՝ ի տարբերություն այլ տարիների ընտրությունների»: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման. «Իբր 43,65 տոկոսը էդ ի՞նչ ցուցանիշ է, որ ուզում եք ասել որակյալ մասնակցություն էր: Անցած տարվա ցուցանիշը դրանից 2,5 տոկոս պակաս էր: Բայց երբ խորանում ենք, ուզում ենք տեսնել, թե ինչ կա դրա հետեւում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային ՀՀԿ-ականների այսպես կոչված տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին տեղամաս, որպեսզի այդ քվեն ապահովեին: Չկային ճնշումներ ընտրողի ազատ քվեի նկատմամբ: Դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է, մոտ 150 հազար քվե է իմ գնահատմամբ: Եթե դա ավելացնենք ստացված արդյունքներին, մասնակցության տոկոսը կարող էր նույնիսկ ձեւակերպվել մինչեւ 65, 63 տոկոս: Բացի այդ, անցյալ ընտրություններին 3 քաղաքական ուժ մասնակցեց ու մինչեւ հիմա պատճառն օբյեկտիվորեն չի ձեւակերպված՝ ի՞նչն է պատճառը, որ անցյալ տարի որոշել էին չմասնակցել»:

Բարսեղյանի խոսքով՝ «քաղաքական քաղքենիների» երգացանկում երեկ գիշերվանից ի հայտ եկած այն միտքը, թե մարդիկ չէին վստահում այս ընտրություններին, դրա համար չմասնակցեցին, անլուրջ է. «Հանգուցյալներն այս անգամ անհասկանալի պատճառներով, այնուամենայնիվ, որոշեցին չմասնակցել ընտրություններին: Ըստ երեւույթին, մեծ դժգոհություն ունեին, երեւի հեղափոխությունը անհանգստացրել էր շատերին»,- կատակեց Լեւոն Բարսեղյանը՝ հավելով. «Թռիչքաձեւ տարբերվող ընտրություններ ունեցանք մենք, ինչը իսկապես շնորհավորելու բան է: Սա առաջին ստուգարքն էր հետհեղափոխությունից հետո»,- նշեց Լեւոն Բարսեղյանը:

Տպել
1546 դիտում

Լոռին նոր փոխմարզպետ ունի. նոր նշանակումներ մարզպետի թիմում

Իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ. Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հնարավոր է՝ չընդունվեն, 10 պատգամավոր բացակայում է. նիստը լարված է

Պատրաստվում ենք ինտենսիվանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները. Դոնալդ Թրամփ

Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 26-ին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ տեղի կունենա ռազմական բանակցություններ

Ն. Փաշինյանն Անթիլիասում այցելել է Ցեղասպանության մատուռ, առանձնազրույց ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ երեկ 3 հաղորդում է ստացել

ՀՀԿ-ն վաղ առավոտյան Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել. քննարկումների մասին կհայտնեն ԱԺ արտահերթ նիստին

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավելի կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են (տեսանյութ)