Առաջին անգամ  ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում

25/09/2018 schedule11:22

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության եւ զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարեւոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ եւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի եւ խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: Պաշտպանը վերահաստատել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է, եւ այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի համագործակցելով նաեւ պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Տպել
843 դիտում

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է

Հրազդանի 25/14 տեղամասի 1023 քվեից 953-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, որից 909-ը՝ Սասուն Միքայելյանին

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է