«Բա մեր քյարը ո՞րն ա» հարցը խորհրդարանը ցրելու բանակցությունների օրակարգում լինել չի կարող

Երեւանի ավագանու ընտրությունները ունեին մեկ այլ, մեղմ ասած՝ ոչ պակաս կարեւոր բովանդակություն: Սա «ստուգողական» ընտրություն էր, լիարժեք, այսպես ասած, իրավաբանորեն արձանագրելու համար, թե Հայաստանի քաղաքացիների քանի տոկոսն է աջակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այլ բան է, որ բոլորը ունեն ներքին զգացողություն, որ կա այդպիսի աջակցություն, եւ բոլորովին այլ է, երբ կա արդեն իրավական ուժ ունեցող անհերքելի փաստ՝ քվեարկության արդյունք: Արդյունք, որ ոչ մի կասկածի տեղիք չի տալիս:

Եվ ահա ՀՀ մայրաքաղաքը, որտեղ ապրում է ՀՀ բնակչության մոտ կեսը, իր անվերապահ աջակցությունը հայտնեց վարչապետի թիմին: Այստեղ անհրաժեշտ չէ քաղաքագիտական ակադեմիական գիտելիք, որ հասկանալի դառնա՝ երկրում իշխանությունը ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ դե յուրե պետք է պատկանի այդ աջակցությունը վայելող ուժին, եւ հենց այդ ուժը պետք է կրի իշխանության ողջ պատասխանատվությունը: Իսկ դրանից հետեւում է որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընդ որում, որքան շուտ, այնքան լավ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը ապացուցելու ու հիմնավորելու կարիք չի զգում:

Տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի մոտեցում դրսեւորելու համար տարբերություն չկա՝ ընդդիմադիր ես, իշխանական ես, «աջ» ես, «ձախ» ես, «կենտրոնամետ» ես, սոցիալիստ ես, թե բուրժուա: Սա, պատկերավոր ասած, բնության օրենքն է, որը պետք է ընդունել: Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ վերադառնալուց հետո կսկսի ԱԺ-ի լուծարման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ քննարկումները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:

«Երեւան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություններ, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այո, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ այսպես ասած քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, չունի գործելու մանդատ, որովհետեւ խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար: Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նա նոր ընտրությամբ լիազորի իր ցանկացած ուժերին, որ նրանք ձեւավորեն ԱԺ մեծամասնություն, ընտրեն վարչապետ եւ ի վերջո քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ»,- ասել է Փաշինյանի ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում:

Բայց որքան էլ տարօրինակ հնչի, ԱԺ նախկին մեծամասնությունը կարծես ակնարկում է, որ չի ենթարկվելու բնության այդ օրենքին եւ կանխելու է ԱԺ լուծարման գործընթացը: Իհարկե, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդարձակ հարցազրույց է տվել ու ըստ էության հաթաթա է տալիս ԱԺ-ն լուծարելու անհրաժեշտության մասին պնդում անողներին: «Այն, ինչ ասում են Փաշինյանի կողմնակիցները, որ գնում են խորհրդարանական ընտրությունների, մի հատ թող ձեւն ասեն, թե ինչպես են դա անելու։ Մի պատգամավոր էլ ես եմ, առանց իմ կամքը հարցնելու ո՞ր մեկդ կարող եք գնալ արտահերթ ընտրության...»,- ասել է Շարմազանովը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ է խոսել այդ մասին, բայց ավելի «նուրբ» ձեւակերպումներով՝ «Մենք պատրաստ կլինենք լսել վարչապետի հիմնավորումները, եւ նա պետք է պատրաստ լինի լսել նաեւ ոչ միայն մեր հակադարձումները, այլեւ մեր կողմից առաջադրվող քաղաքական հարցադրումները...»: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն այս պահին պատրաստվում է դիմադրել: Այն ՀՀԿ-ն, որը կանխատեսելով իր ստանալիք ձայները, նույնիսկ փորձ չարեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Դեռ գործող ԱԺ-ն այսպես թե այնպես լուծարվելու է: Դրա համար կան մի քանի իրավական տարբերակներ: Ամբողջ խնդիրն այն է՝ ԱԺ-ն ինչպես կլուծարվի, հանգի՞ստ, առանց ցնցումների՞, առանց նյարդերի լարվածությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անիմաստ դիմադրություն ցույց տալով:

Փաշինյանը հայտարարել է, թե ինչի մասին են լինելու բանակցությունները՝ «ինչպես եւ ինչ ժամկետներում»: Օրակարգում չկան եւ չեն կարող լինել այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ինչ պայմաններով», «բա մեզ ինչ կտաս», «բա մեր քյարը որն ա»...: Սա է հուշում իրավիճակի տրամաբանությունն ու բովանդակությունը: Իսկ դրան դիմադրելը, ԱԺ-ն լուծարելու գործընթացը ցնցումների միջոցով իրականացնելու ցանկությունը լավագույն դեպքում կրկին ու կրկին իրավիճակը չպատկերացնելու, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական մազոխիզմի ցցուն դրսեւորում է:

Տպել
6349 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար