Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ բացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անունը կրող երիտասարդական և համայնքային կենտրոն ու գրադարան: 

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, գաղափարը Վիրահայոց թեմինն է, իրականություն է դարձել բարերարների միջոցով, ովքեր վարձակալել են տարածքը: Սա թեմապատկան երրորդ կառույցն է Թբիլիսիում՝ Հայարտուն և Թումանյանի տուն կենտրոններից հետո: Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են՝ նոր կենտրոնի անհրաժեշտությունը կար՝ հաշվի առնելով նշված երկու կենտրոնների խիստ ծանրաբեռնված գործունեությունը և գործունեության արդյունքը.

«Այս կենտրոնի կարիքը կար, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք ունենալ համայնքային գրադարան, մենք կարիք ունենք ունենալ տեղ, որտեղ բաց են դռները բոլոր ժամանակներում մեր համայնքի և մեր երիտասարդների համար, ովքեր ունեն նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք իրականացնելու համար տեղի դժվարություն են ունեցել, այստեղ այդ հնարավորությունները տրվելու են»,- «Ալիք մեդիային» ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպս. Միրզախանյանը:

Համայնքային գրադարան հիմնելու գաղափար եղել է վաղուց, ժամանակին գրքերը պահվում էին Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի շենքում, ապա Թումանյանի տուն էին տեղափոխվել, սակայն այստեղ էլ երկար չմնացին: Ընթացքում նկատեցին, որ նորաոճ գրադարակները Թումանյանի տան ընդհանուր բովանդակությանը համահունչ չեն.

«Ուստի ժամանակին դիմեցինք Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, և նրա օգնությամբ ձեռք բերվեցին հնաոճ գրապահարաններ, որոնցում պահում ենք այն հիմնական գրքերը, որոնք այսօր անհրաժեշտ են Թումանյանի տուն այցելողի և այդ գրքերով հետաքրքրվողների համար»,- նշում է թեմական առաջնորդը։

Մնացած գրքերը գրապահարանների հետ միասին այժմ նորաբաց սրահում են:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ասում է. «Սա կարելի է անվանել ոչ միայն մշակութային, այլև կրթական օջախ, մենք նույնպես գեղարվեստական գրականություն կնվիրաբերենք այս գեղեցիկ կրթօջախին, մեր բոլոր կրթօջախները, կարելի է ասել, գերծանրաբեռնված են: Դա և՛ եկեղեցու, և՛ վիրահայերի շնորհիվ է, որ այդ կրթօջախներն իրականում աշխատում են ծայրագույն ծանրաբեռնվածությամբ, և այս կրթօջախի բացումը շատ մեծ անհրաժեշտություն էր»: 

Գրադարան-կենտրոնի ղեկավարումը վստահել կարելի էր միայն թեմի երիտասարդության բաժնի տնօրինությանը և մասնագետներին, իսկ գրադարանավարի մասնագետի պակաս կա. Սրբազանը հույս հայտնեց, որ համայնքից կգտնվեն մասնագետներ, ովքեր կդիմեն՝ քարտադարան ստեղծելու գործն անելու համար, այլապես ստիպված կլինեն Հայաստանից հրավիրել: Հստակ չէ նաև, թե գրքերն արդյո՞ք դուրս են թողնվելու, թե՞ տեղում են ընթերցվելու: Այն, որ ընթերցելու համար նախ պետք է տառաճանաչության ու հայերենի իմացության խնդիր լուծել, Սրբազանը համաձայն է, բայց այս առումով ևս լավատես է. այս խնդիրը ևս լուծում է թեմը՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների օգնությամբ:

Սրբազանը հորդորեց գործել միայն բարության, ուղղամտության, չբամբասկոտության  դաշտում, նախկինում եթե բացթողումներ եղել են, հիմա դրա իրավունքը չունենք:

Թեմի առաջնորդը լավատես է՝ վարձակալած տարածքը լավագույնս կարող է ծառայել գրադարանին. ամռանը սառեցվելու է, ձմեռը՝ ջեռուցվելու, մնում է ընթերցողի պակաս չունենա:

Տպել
432 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են