Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

25/09/2018 schedule12:24

Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սեւան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափողվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով օգտագործելու համար։ Այն ժամանակ մենք չկարողացանք փաստեր ձեռք բերել նրանց այդ պնդումը հերքելու համար, սակայն հիմա ունենք հստակ տվյալներ այն մասին, թե վերջին ութ տարիների ընթացքում բացի Սեւանա լճից էլ ուր եւ ինչ նպատակով են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը։

Ինչպես հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից, օրեր առաջ Ջրային կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Կեչուտի ջրամբարից ջուր է բաց թողնվում նաեւ ոռոգման նպատակներով՝ Վայքի տարածաշրջանի ինքնահոս եւ Եղեգնաձորի ոռոգման համակարգերով։ 2010-2017թթ․ընթացքում այդ նպատակով բաց է թողնվել 618,2 մլն․ խոր․մետր ջուր՝ այսինքն տարեկան մոտ 77 մլն․ խոր․մետր։ Այս թվերը խիստ կասկածելի թվացին մեզ, եւ պատկերն ավել պարզ պատկերացնելու համար մենք վերցրեցինք նաեւ այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով բաց թողնված ջրի ծավալների մասին տվյաները։

Այս տվյալները վերլուծելիս բացահայտվում է մի հանցագործություն, որը տարիներ շարունակ կատարվել է պետական ամենաբարձր մակարդակով թողտվության եւ հովանավորչության պայմաններում։ Ներկայացնենք դրանք։ Ստացվում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման համար բաց թողնված 618,2 մլն․ խոր․մետր ջրի 37,5 տոկոսը (231,63 մլն․ խոր․մետր) բաց է թողնվել ոռոգման սեզոն չհամարվող ժամանակաշրջանում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին։ Ընդորում այդ ջրերի մոտ 60 տոկոսը (137,21 մլն․ խոր․մետր) Արփա-Սեւան թունելով տեղափոխվել է Եղեգիս գետ, իսկ մնացած 94,42-ը՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգ։

Այս թվերն ու փաստերն ապացուցում են, որ Կեչուտի ջրամբարից ոռոգման համակարգերով բաց թողնված ջրերը չեն օգտագործվել բացառապես ոռոգման նպատակներով։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ամիսներին Վայոց Ձորում ոռոգում գրեթե չի իրականացվում, եւ այդ ջրերը սպասարկել են այլ շահեր՝ մասնավորապես Վայքի ոռոգման համակարգի ջրատարի եւ Եղեգիս գետի վրա շահագործվող փոքր ՀԷԿ-երի։ Չի բացառվում նաեւ այլ տնտեսվարողների կողմից այդ ջրերի օգտագործում։ Ավելորդ չենք համարում նշել, որ լուրջ ուսումնասիրման կարիք ունեն նաեւ ոռոգման սեզոնի ընթացքում բաց թողնված ջրի ծավալները, քանի որ բացառված չէ, որ այդ ժամանակահատվածում նույնպես ջրի մատակարարումն իրականացված լինի այլ նպատակներով։

Նշենք նաեւ, որ Եղեգիս գետը հուլիս ամսից մինչեւ մարտ սակավաջուր է, եւ բնականաբար, ՓՀԷԿ-երը չէին կարող ունենալ հոսանք արտադրելու համար իրենց անհրաժեշտ ջրի քանակը՝ առանց Կեչուտի ջրամբարից Արփա-Սեւան թունելով բերվող լրացուցիչ ջրի։ Մեր կարծիքով այս ամենը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն արգելակելու նախորդ կառավարությունների հանցագործ քաղաքականության մի մասն է կազմել ընդամենը, որից օգտվել են նաեւ վերոնշյալ ՓՀԷԿ-երի սեփականատերերը։

Առանձին ուսումնասիրության է արժանի այն փաստը, թե ինչու է Արփա-Սեւան թունելի Եղեգիս-Սեւանա լիճ հատվածը շուրջ ութ տարի վերանորոգման մեջ եւ տարվա ընթացքում գործում է ընդամենը մի քանի ամիս, իսկ ահա նույն թունելի Կեչուտ-Եղեգիս հատվածը գրեթե միշտ շահագործվել է, նույնիսկ նախատեսված չի եղել նորոգման համար՝ կարծես այդ հատվածում դրա կարիքը չկա։ Պետք է նաեւ պարզել, թե Արփա-Սեւան թունելը վերանորոգող ընկերությունն ինչու է այսքան երկարաձգել շինարարական աշխատանքները, եւ ինչ առնչություն ունեն այդ թունելի պահպանությամբ, շահագործմամբ ու նորոգմամբ զբաղվող ընկերությունները Եղեգիս գետի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի հետ։

Առաջարկում ենք իրավապահ եւ պետական լիազոր մարմիններին լրջորեն ուսումնասիրել այս փաստերը, պարզել ապօրինությունների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց։ Պատրաստ ենք աջակցել պետական մարմիններին եւ տրամադրել մեր ունեցած բոլոր տեղեկություններն ու փաստերը։

Տպել
673 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն