Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ով է 2017-18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: ՖԻՖԱ-ն ներկայացրել է՝ ինչպես են քվեարկել բոլոր մարզիչներն ու ֆուտբոլիստները: Մխիթարյանն առաջին տեղում նշել է «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, իսկ Մինասյանը՝ Ֆրանսիայի եւ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:

Մխիթարյանը 2-րդ տեղում նշել է Կիլիան Մբապեի, իսկ 3-րդում՝ Կրիշտիանու Ռոնալդուի անունը: Ըստ Մինասյանի՝ 2-րդը Մոդրիչն է, իսկ 3-րդը՝ Էդեն Ազարը:

Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում Մխիթարյանը առաջին տեղում նշել է Ֆրանսիայի ազգային հավաքականին աշխարհի 2018 թ. առաջնությունում չեմպիոնության առաջնորդած Դիդյե Դեշամին: 2-րդը, ըստ նրա, աշխարհի 2018 թ. առաջնությունում Խորվաթիային եզրափակիչ հասցրած Զլատկո Դալիչն է, իսկ 3-րդը՝ 2017-18 մրցաշրջանում «Ռեալի» հետ 3-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթում հաղթած Զինեդին Զիդանը:

Մինասյանն այս անվանակարգում առաջին տեղում նույնպես նշել է Դեշամի անունը: 2-րդը, ըստ նրա, «Մանչեստեր Սիթիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձած Պեպ Գուարդիոլան է, իսկ 3-րդը՝ Զիդանը:

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց Մոդրիչին: Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Դեշամը:

Տպել
1150 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են