Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրեմիերա է սպասվում: Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը մայր թատրոնում բեմադրում է «Սասնա ծռեր» ներկայացումը: Նոր ներկայացման մեջ Սասունցի Դավթին կմարմնավորի ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը:

«Առաջին անգամ ենք փորձ անում բեմականացնել հայ ազգային էպոսը: Ամսի 27-ին բեմ ենք բարձրացնում երիտասարդական մի ուժ եւ փաստում, որ երիտասարդները ունեն այդ կարողությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Լուսանկարում՝ Արմեն Էլբակյան, Վարդան Մկրտչյան եւ Սամսոն Մովսեսյան

Վերջինիս բնորոշմամբ՝ հետաքրքիր ներկայացում է լինելու՝ նոր մոտեցմամբ ու նոր լուծումներով: Սամսոն Մովսեսյանը նկատեց՝ Էպոսը բեմականացրել են եւ ադապտացրել դրամատիկ տարբերակին:

Երիտասարդ ռեժիսորը փաստեց, որ աշխատանքն իր նախկին գործերից տարբերվում է առաջին հերթին ծավալով եւ արված գործի որակով: «Սասնա ծռերը բավականին ծանր մատերիալ է, անընդհատ փորձերի ընթացքում ասել ենք՝ ինչ լավ է, որ մենք վերցրեցինք այս գործը եւ ավելի լավ ճանաչեցինք մեր էպոսը»,- ասաց Սամսոն Մովսեսյանը:

Բեմադրության մեջ ներառված է լինելու ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը: Սակայն ռեժիսորի վստահեցմամբ՝ Սասունցի Դավիթ ճյուղն ինչպես էպոսի բոլոր տարբերակներում, այս դեպքում էլ՝ ավելի գերակշռող է: Ինչ վերաբերում է լեզվին, ապա երիտասարդ ռեժիսորը վստահեցրեց, որ փորձել են բեմադրության մեջ չվնասել էպոսի լեզուն, սակայն տեղ-տեղ գտել են հոմանիշներ, որպեսզի այսօրվա հանդիսատեսի համար խոսքը դյուրընկալելի լինի:

Անդրադառնալով դերասանական կազմին եւ Խորեն Լեւոնյանի «Սասունցի Դավիթ» կերպարը մարմնավորելուն՝ Սամսոն Մովսեսյանն ասաց. «Խորեն Լեւոնյանն էլ ինչ-որ տեսակ ունի, որ անընդհատ պրոցեսի մեջ է, սիրում է որոնումների մեջ լինել, ինչպես թատրոնն է սիրում որոնումների մեջ լինել, իսկ աշխատելու առումով ոչ միայն իր, այլեւ բոլորի հետ շատ հեշտ էր աշխատանքը, խումբը բաց էր, չկար սահմաններ կամ կոմպլեքսներ»:

«Սասնա ծռեր»-ի դերասանական կազմում ընդգրկված են Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը եւ Լուսինե Կոստանյանը:

«Մենք հայտարարել ենք, որ Սունդուկյան թատրոնը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կունենան հետաքրքիր առաջարկներ, տվյալ պարագայում «Սասնա ծռեր»-ը մեր երիտասարդ բեմադրիչի՝ Սամսոնի առաջարկն էր, ինչը մենք սիրով ընդունեցինք, եւ նա իրականացրեց իր տեսիլքը, այն, թե ինչպես է տեսնում այսօր «Սասնա ծռերը»»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

Էլբակյանը նշեց, որ այս բեմադրության հետ կապված բավականին բարդ եւ ծանր գեղարվեստական զրույցներ են ունեցել աշխատանքային թիմի հետ, որովհետեւ գտնում են, որ «Սասնա ծռեր»-ը նաեւ հայ ժողովրդի Աստվածաշունչն է: «Թատրոնի գնահատումը մեր հասարակության մոտ ավելի շատ զգայական է, ոչ թե գիտակցված, եթե ինչ-որ ճանաչելի բաներ շատ են լինում, հանդիսատեսն ավելի շատ է գնում այդ ներկայացման հետեւից»,- ասաց Էլբակյանը:

Ընդմիջումներով շուրջ երկու ժամ տեւողություն ունեցող ներկայացումը նախատեսված է 12-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար: Սամսոն Մովսեսյանը շեշտեց, որ ցանկալի է հանդիսատեսը Էպոսին գոնե մասամբ ծանոթ լինի, որպեսզի կարողանա աղերսներ տանել եւ ավելի մեծ հետաքրքրությամբ դիտել:

Տպել
769 դիտում

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները. Դոնալդ Թրամփ

Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 26-ին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ տեղի կունենա ռազմական բանակցություններ

Ն. Փաշինյանն Անթիլիասում այցելել է Ցեղասպանության մատուռ, առանձնազրույց ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ երեկ 3 հաղորդում է ստացել

ՀՀԿ-ն վաղ առավոտյան Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել. քննարկումների մասին կհայտնեն ԱԺ արտահերթ նիստին

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավելի կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթն անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ