Քոչարյան ընտանիքը՝ ընդդեմ ՀՀ եւ չորրորդ իշխանության. հերքման եւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ

Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, մեկը մյուսին հերթ չտալով, դատական հայցեր են ներկայացնում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ չորրորդ իշխանության դեմ:

Այս պահի դրությամբ՝ դատական հայց է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) եւ «Մոդուս վիվենդի» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի դեմ: Չի բացառվում, որ Քոչարյաններն այս անունների կողքին նոր անուններ ավելացնեն:

Ստորեւ ներկայացնում ենք Քոչարյանների կողմից ներկայացված հայցերը:

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ: Հայցադիմումը ներկայացվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը մեր զրույցում ասաց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայկ Ալումյանն ասաց, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Մեր հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա: Սույն գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Մեր զրույցում Ալումյանն ասաց, որ դեռ տեղեկացված չեն հայցը վարույթ ընդունվել է, թե՝ ոչ:

Ռոբերտ Քոչարյանը երեք դատական հայց է ներկայացրել նաեւ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու եւ հրապարակայնորեն հերքելու պահանջով: Դատական երեք հայցերն էլ մակագրվել են տարբեր դատավորների:

Նրանցից երկուսը հետ են վերադարձվել հայցվոր կողմին՝ հայցադիմում առկա թերությունները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվորի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը:

Մասնավորապես, ներկայացուցչի՝ 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող www.1in.am ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Ըստ հայցվորի՝ հրապարակայնորեն ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: 

Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին եւ 24-ին նույն կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» եւ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Քոչարյանի ներկայացուցչի պնդմամբ՝ նշված հոդվածներում կրկին տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Քոչարյանը այսպիսով՝ վիճարկում է 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված եւս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները», որով, հայցվոր կողմի պնդմամբ, եւս արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունը:

Ռոբերտ Քոչարյանը խնդրել է դատարանին պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:

Առաջին դատական նիստը տեղի է ունեցել երեկ, որ քննել է դատավոր Սարգիս Երիցյանը: Տեղեկացանք, որ այն պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է:

Մյուս դատական հայցերը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ քաղաքագետ Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու եւ հրապարակայնորեն հերքելու պահանջով սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում ե՛ւ Վանեցյանից, ե՛ւ Պապյանից: Վանեցյանի դեմ քաղհայցը քննելու է դատավոր Աիդա Դավթյանը, իսկ Պապյանի դեմ հայցը՝ Գոռ Թորոսյանը:

Թե՛ Արթուր Վանեցյանի, թե՛ Արա Պապյանի դեմ ներկայացված հայցադիմումները դեռ վարույթ չեն ընդունվել:  Թե նրանց որ արտահայտություններն է Սեդրակ Քոչարյանը զրպարտություն համարել, դատական տեղեկատվական համակարգում նշված չէ: Օրեր առաջ, երբ լրագրողները Վանեցյանից հետաքրքրվել էին, թե հայտնի՞ է ինչ պատճառով է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել իր դեմ, Վանեցյանը պատասխանել էր. «Ես կժպտամ միայն այդ առումով»:

Քաղաքագետ Արա Պապյանն էլ մեր զրույցում ասաց, որ դեռ որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել, հետեւապես չգիտի, թե իր որ արտահայտություններ են դիտարկվել որպես զրպարտություն: «Ես դրա մասին իմացել եմ մամուլից, որտեղ աչքովս մի նախադասություն ընկավ, որ դա կապված է Սեդրակ Քոչարյանի բջջային հեռախոսների ներկրման գործունեության հետ: Հիմա թե այդ նախադասության մեջ որն է համարվում զրպարտություն՝ չգիտեմ, սպասում եմ: Այն, ինչ ես ասել եմ, կարող եմ վկաներ բերել, որ՝ այո, ճնշումներ են եղել ներկրողների նկատմամբ, բայց մանրամասների մեջ չխորանանք, որովհետեւ դեռ չգիտեմ՝ ինչն են համարել զրպարտություն»,- ասաց Պապյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ որդու կողմից ներկայացված մի շարք դատական հայցերին՝ Պապյանն ասաց, որ սա պաշտպանական տակտիկա է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքով: «Եթե դուք նայում եք՝ շատ հետաքրքիր քառյակ է ընտրված, որոնց դեմ հայց է ներկայացված: Մի հոգի անհամեստորեն ասեմ՝ ներկայանալի հասարակական գործիչ, մի հոգի իշխանության ազդեցիկ գործիչ (Արթուր Վանեցյանը), իշխանության եւ հեղափոխության այսպես ասած ներկայացուցիչ (Նիկոլ Փաշինյան) եւ լրատվական միջոց (1in.am): Այսինքն՝ իրենք ընտրել են դաշտից մի-մի հոգի, այսպես ասած, հարվածում են: Խնդիրը շատ պարզ է՝ մարդկանց աչքը վախեցնել, իրենք քանի որ սովոր են երկիրը ղեկավարել վախի մթնոլորտում, սա է: Այսինքն, որ մարդիկ չընդառաջեն իշխանության այն կոչին, որ գան իրազեկեն նախկինում կատարված հանցագործությունների մասին եւ այլն, եւ այլն: Սա, ես կարծում եմ, ակնհայտ ոտնձգություն է անձանց խոսքի նկատմամբ, որը քողարկվում է զրպարտության քողի տակ»,- եզրափակեց քաղաքագետը:

Տպել
7734 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան