Նոր ծանոթություններ ՄԱԿ-ում. վարչապետի առաջին երկու օրերը Նյու Յորքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 18-ին մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասսամբլեայի 73-րդ նստաշրջանը: Վարչապետը Նյու Յորք է ժամանել սեպտեմբերի 23-ին եւ արդեն հասցրել է մի քանի հանդիպումներ ունենալ: Նախ, սեպտեմբերի 23-ի երեկոյան նա հանդիպել է Նյու Յորքի, ինչպես նաեւ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը, խոսել խորհրդարանական արտահերթ ընտրությունների, Հայաստան-Սփյուռք կապերի, ՀՀ արտաքին քաղաքականության եւ տնտեսական թեմաների շուրջ:

Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Այնուհետեւ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը:

Սակայն, քաղաքական առումով առավել հետաքրքրական են սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպումները: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Երկուստեք կարեւորվել է ընտրախախտումների հնարավորությունը տեխնիկապես բացառող բարեփոխումների իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարեւորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:

Գուտերեշը վարչապետի հետ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին եւ նշել, որ դա իշխանության խաղաղ փոխանցման փայլուն օրինակ է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով արված հայտարարությունը հերթական անգամ ընդգծում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու սկզբունքը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ քննարկվել է նաեւ արցախյան հակամարտությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գուտերեշին` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Երկուստեք շեշտվել է հայ-կիպրական հարաբերությունների բարեկամական բնույթը եւ կարեւորվել դրանց խորացումը: ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը: Փաշինյանն ու Անաստասիադիսը տնտեսական կապերի զարգացման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Կիպրոսի նախագահի հետ եւս քննարկվել է Արցախի հարցը: Բնականաբար հակամարտությունների մասին խոսելիս հնարավոր չէր շրջանցել Հյուսիսային Կիպրոսը, որը 1974 թ. գտնվում է թուրքական ուժերի վերահսկողության տակ: Ընթացող թուրք-հունական բանակցություններում վերջին տարիներին որոշակի առաջընթաց նկատվում է, սակայն խնդրի վերջնական լուծումը հեռու է: Անաստասիադիսը եւ Փաշինյանը կարեւորել են հիմնախնդիրների լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով: Հանդիպման վերջում Փաշինյանը հրավեր է ստացել Անաստասիադիսից՝ այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:

Ոչ պակաս կարեւոր էր նաեւ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Փաշինյանն ու Կագամեն համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի եւ Ռուանդայի հարաբերություններում, կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը: ՀՀ վարչապետը տեղեկացրել է Կագամեին, որ գագաթաժողովի շրջանակում անցկացվելու է նաեւ տնտեսական ֆորում եւ հրավիրել ռուանդացի գործարարներին այդ միջոցառմանը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ Ռուանդայում գործարարների համար ստեղծված են բավական բարենպաստ պայմաններ: Վերջին երեք տարիների ընթացքում Ռուանդան այդ ցուցանիշով գերազանցել է նաեւ Հայաստանին:

Ընդհանրապես, Ռուանդայի կառավարությունը համարվում է ամենաարդյունավետներից մեկը Աֆրիկայում: Ոչ վաղ անցյալում ցեղասպանություն եւ քաղաքացիական պատերազմ վերապրած այս երկիրը օրինակելի արդյունքներ է ցույց տալիս տնտեսության զարգացման եւ կառավարության արդյունավետ գործունեության տեսանկյունից: 1994 թ. ի վեր Ռուանդան տնտեսական եւ դեմոգրաֆիկ աճ է ապրում: Ռուանդան երբեմն անվանում են «աֆրիկյան Սինգապուր»:

Շատ է խոսվում, իհարկե, որ Ռուանդայի տնտեսական հրաշքը տեղի է ունեցել ժողովրդավարության հաշվին: Այդ պնդումը չափազանց մոտ է իրականությանը: Ներկայիս նախագահ Փոլ Կագամեն առաջին անգամ ընտրվել է 2000 թ., սակայն իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր գտնվում դեռեւս 1994 թ.: Բացի այդ, 1994 թ. նրա իշխանության գալուց հետո երկրի 6 միլիոն բնակչությունից 2 միլիոնը ենթարկվեցին պատասխանատվության նախկինում կատարած հանցագործությունների համար: Հանուն արդարության, սակայն, հարկ է նշել, որ Կագամեին հաջողվել է ռեպրեսիվ մեթոդներով կառուցել արդյունավետ գործող պետական համակարգ եւ զարգացող տնտեսություն:

Ինչեւէ, ժողովրդավարության զարգացումը կամ հետընթացը յուրաքանչյուր երկրի ներքին գործն են, իսկ տնտեսական համագործակցությունը կարող է երկուստեք օգուտներ բերել: Հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հարմար առիթ է այդ համագործակցությունը հստակեցնելու եւ խորացնելու համար:

Տպել
4443 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞