Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը կարծում է, որ մարզաձեւի շուրջ ստեղծված աղմուկը հատուկ կազմակերպված է: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Մի շարք մարզիչներ որոշ ժամանակ Գեւորգյանի դեմ բողոքելուց հետո միավորվել են վերջերս գրանցված նոր հասարակական կազմակերպության շուրջ: Դրա ղեկավարները նշում են, որ ցանկանում են իրենք որպես ազգային ֆեդերացիա ճանաչվել ԱԻԲԱ-ի (բռնցքամարտի միջագային միություն) կողմից: Գեւորգյանն ընդգծում է, որ այս քայլերն ուղղորդված են ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, որը մարզիչներին սպառնում է հեռացնել մարզադպրոցներում իրենց աշխատանքից, եթե չմիանան:

«Անմիջականորեն նախարարությունն է զբաղվում նոր ֆեդերացիա բացելով: Հրահանգ է ստացվել, եւ իրենք աշխատում են, նախարարի խորհրդականը ինքն է վարում նիստը (խմբ. նկատի ունի նոր գրանցված կազմակերպության նիստը): Այսինքն՝ 2-րդ կարծիք լինել չի կարող, որ սա ուղղորդված է: Մարզադպրոցները նրանց ենթակայության տակ են, շատ մարզիչների վախեցնում են, որ կհեռացնեն: Մարզիչները գալիս ներողություն են խնդրում, ասում են՝ ինձ ասել են, եթե չգաս, աշխատանքից կհեռացնենք»,- ասաց նա:

Գեւորգյանը կարծում է, որ սա փորձ է բռնցքամարտը, ինչպես մի շարք այլ մարզաձեւեր, ենթարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի նախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Հիշեցնում է, որ նախկինում փորձ է կատարվել նույն կերպ վարվել ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն չի ստացվել: Հարցին՝ արդյոք սա պայքար է իր եւ Ծառուկյանի միջեւ, Գեւորգյանը պատասխանում է՝ չգիտեմ, սակայն ավելացնում է, որ ավելի վաղ հայտնել է ՀԱՕԿ-ը գլխավորելու իր նպատակի մասին:

«Լրագրողները, երբ ինձ հարց տվեցին՝ հնարավո՞ր է՝ առաջադրվեք որպես օլիմպիական կոմիտեի ղեկավար, ես ասացի՝ ոչ թե հնարավոր է, այլ այո՛, կառաջադրվեմ, նմանատիպ մտադրություններ կան, որովհետեւ ես օլիմպիական 2 խաղերի մասնակից եմ, ամբողջ կյանքս սպորտի մեջ եմ, իմ ունեցած հեղինակությունը համաշխարհային սպորտում շատ օգտակար է լինելու այդ կառավարման ոլորտում օգտագործելու հարցում: Դրանից հետո սկսվեց այս հորինված աժիոտաժը բռնցքամարտի շուրջ»,- ասաց նա:

Աղմուկը սկսվեց այս տարվա ամռանը: Օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահի ընտրություններում Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո ֆեդերացիայից ինչ-ինչ պատճառներով հեռացված մի շարք մարզիչներ ընտրությունների եւ Գեւորգյանի հետ կապված իրենց բողոքը ներկայացրեցին ՀԱՕԿ եւ սպորտի նախարարություն, վերջինս էլ նամակով դիմեց ԱԻԲԱ: Միջազգային միությունը, ինչպես նշեց Գեւորգյանը, ընտրությունների ընթացքը ուսումնասիրելուց հետո իր վստահությունն է հայտնել իրեն: Գեւորգյանն ավելի վաղ նաեւ հրապարակել էր այդ մասին Բռնցքամարտի Եվրոպայի միության (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելիի նամակը եւ հորդորը չմիջամտել ՀԲՖ գործերին:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ նոր ֆեդերացիա է գրանցվել: Սա Գեւորգյանը աբսուրդ է համարում: Շեշտում է, որ ԱԻԲԱ-ն ճանաչում է միայն ՀԲՖ-ն, եւ պնդումները, թե ՀԱՕԿ-ի կամ սպորտի նախարարության կողմից ճանաչվելուց հետո ԱԻԲԱ-ն իրավունք չունի նոր կազմակերպությունը չճանաչել, չեն համապատախանում իրականությանը:

«ԱԻԲԱ-ն մեր երկրում չի ճանաչում ո՛չ սպորտի նախարարություն, ո՛չ օլիմպիական կոմիտե: Նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու միջոցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է. առանց մեզ ոչ ոք չի կարող գնալ աշխարհի առաջնություն»,- ասաց նա:

Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Արթուր Գեւորգյանը ժողովի է հրավիրել բոլոր կողմերին: Նա ցանկանում է, որպեսզի բոլոր դժգոհ մարզիչներն ու մասնագետները իրենց հուզող հարցերը բարձրացնեն այդ ժողովի ժամանակ:

Տպել
1764 դիտում

Կոտայքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել. մարզպետը լուծեց խնդիրը

ՀՖՖ-ն գիտակցում է կազմակերպչական թերությունները, պատրաստվում է ուղղել. Նիկողոսյան

Զինվորին ուղղված նամակները փակված են եղել արկղերի հետ, Մանվել Գրիգորյանը դրա հետ որեւէ կապ չունի. պաշտպան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումների ծավալն ընդլայնվել է. այլ ԲԿ-ներում եւս ստուգում է

ԿԳ նախարարը եւ ԵՄ հանձնակատարը քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը

Նորանշանակ դատավորները երդվել են Արմեն Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի ներկայությամբ

Փաշինյանն Արմավիրում մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Այսբերգի երեւացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալը՝ ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

Ազգային ժողովում Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու օրենքի նախագիծը չքննարկվեց

Վրացական «Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը. մեղադրում են կառավարությանը

Ուկրաինայում Սու-27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

ԱԺ-ն քննարկում է աջ ու ձախ կալանք դնելու ԴԱՀԿ-ի լիազորությունը սահմանափակելու հարցը

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է փախստականներով բնակեցված տունը

Սահմանախախտման երրորդ դեպքը հայ-թուրքական սահմանին. ձերբակալվել է սահմանախախտների խումբ

Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարարի պաշտոնակատարին

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին