Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի հետ գտել են առաջ քաշված խնդրի լուծման փոխզիջումային տարբերակ:  

«Ինչպես տեղյակ եք, երեկ երեկոյան Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց: Այսօր սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար:

Իսկ այժմ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաները: Ուրախ ենք նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երևան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով և հարմարավետ փոխադրումներ»:

Տպել
1439 դիտում

Ալեքսեյ Շոր. «Հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր»

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրենին Բակո Սահակյանն այլ պաշտոնի նշանակեց

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Արդեն նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է

Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի հաստատում

Ինչու է օրենքը միայն Չալդրանյանի վրա տարածվել. տնօրենները կզրկվե՞ն գեղղեկավարի պաշտոններից

«Դարի գործարքը»՝ քառորդ դար անց. ամերիկյան ընկերությունները հեռանում են Ադրբեջանից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ, ձյուն

«Արսենալն» 1-ին տեղով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ անցավ. Մխիթարյանը չմասնակցեց «Քարաբագի» խաղին

Խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը կանխելու համար կասեցվել է խոզի եւ թռչնամսի ներմուծումը ՌԴ-ից

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին

Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը. Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ

Աշխարհը բարության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի. Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

ՊՆ Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, մյուս մեքենան մեծ արագությամբ անցել է վրայով

Ձերբակալվել է «Հայփոստի» 2 աշխատակից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության կասկածանքով

«Արսենալ»-«Քարաբագ» խաղի ժամանակ դաշտ ներխուժած հայ երկրպագուն ազատ է արձակվել

Պաշտոնանկությունների շքերթը կապ ունի՞ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած «փոխհրաձգությունների» հետ