ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր անցկացվել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության մարզերից ու Երեւանից:

Կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծվել են  մրցութային  հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:

Մրցույթների ամփոփումից  հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն`  «Տարվա լավագույն ուսուցչը «Տարվա լավագույն դաստիարակը» եւ «Տարվա լավագույն տնօրենը» կպարգեւատրվեն ՀՀ վարչապետի կողմից:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:

Տպել
960 դիտում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կալանավորվեց

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ