Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետևողական խորացումը` ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, փորձի փոխանակմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով` շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա: «Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարևոր խնդիրներից է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, ու Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին և այլ թեմաների:

Տպել
531 դիտում

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց

Վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Որոշ մարզիկներ ճնշմա՞ն տակ չեն մասնակցում բռնցքամարտի ՀՀ առաջնությանը

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը