Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) համակարգիչների ավելի քան 40%-ն այս տարվա առաջին կիսամյակում ենթարկվել է վնասաբեր ծրագրային ապահովման գրոհների։ Ամենաշատը տուժել են Վիետնամը, Ալժիրը եւ Մարոկկոն, իսկ ամենանվտանգ երկիրը Դանիան է։ Այս տվյալները ներկայացված են Kaspersky Lab ICS CERT-ի՝ 2018 թվականի առաջին կիսամյակում  արդյունաբերական ավտոմատացման համակարգերի նկատմամբ սպառնալիքների լանդշաֆտի մասին հաշվետվությունում։

Ինչպես հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, արդյունաբերական համակարգիչների վրա կիբեռգրոհները համարվում են չափազանց վտանգավոր սպառնալիք, քանի որ կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների եւ արտադրության պարապուրդի։ Ավելին՝ ձեռնարկություններում նման միջադեպերը կարող են լրջորեն խաթարել ամբողջ տարածաշրջանի սոցիալական բարօրությունը, էկոլոգիան եւ մակրոտնտեսությունը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողների հավաքած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի առաջին կեսում ԿԱՀ-ի համակարգիչների 41,2%-ն առնվազն մեկ անգամ գրոհի է ենթարկվել։ Այդ ցուցանիշը շարունակում է աճել. նախորդ կիսամյակում այն կազմել է 37,75%։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներում են գտնվում կիբեռսպառնալիքներից ամենաշատը տուժած արդյունաբերական սարքերը։ 2018 թվականին գրոհի ենթարկված ԿԱՀ-ի համակարգիչների քանակով առաջատարն են Վիետնամը (75,1%), Ալժիրը (71,6%) եւ Մարոկկոն (64,8%)։ Այս առումով ամենանվտանգ երկրներն են Դանիան (14%), Իռլանդիան (14,4%) եւ Շվեյցարիան (15,9%).

Ռուսաստանում նկատվում է գրոհի ենթարկված ԿԱՀ-ի համակարգիչների քանակի նվազում. հաշվետու ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել է 45%, ինչը 2 տոկոսային կետով փոքր է 2017 թվականի երկրորդ կիսամյակի ցուցանիշից։ Ընդ որում, Ռուսաստանը եվրոպական բոլոր երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցրել գրոհի ենթարկված համակարգիչների տոկոսային ցուցանիշով։ 

Ընկերությունների տեխնոլոգիական ենթակառուցվածքում սարքերի վարակման հիմնական աղբյուր է մնում համացանցը. 2018 թվականի առաջին կիսամյակում ԿԱՀ-ի համակարգիչների 27%-ում արգելափակվել են սպառնալիքներ, որոնց աղբյուրը համացանցն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում են հանվող կրիչները (8,4%), իսկ երրորդը՝ փոստային ծրագրերը (3,8%)։

 «ԿԱՀ-ի համակարգիչների վրա գրոհների տոկոսն անհանգստություն է պատճառում։ Մեր խորհուրդն է՝ ուշադրություն դարձնել համակարգերի անվտանգությանն ինտեգրման ամենասկզբից, երբ դրա տարրերն առաջին անգամ միացվում են համացանցին. տվյալ փուլում պաշտպանական լուծումներն արհամարելը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ICS CERT թիմի փորձագետ Կիրիլ Կրուգլովը։ 

Kaspersky Lab ICS CERT-ի փորձագետները խորհուրդ են տալիս հետեւյալ կանոններին.

  • կանոնավոր կերպով տեղադրեք ձեռնարկության տեխնոլոգիական ցանցում աշխատող օպերացիոն համակարգերի, կիրառական ծրագրային ապահովման եւ պաշտպանության միջոցների թարմացումները;
  • ըստ կիրառվող պորտերի եւ արձանագրությունների սահմանափակեք կազմակերպության ցանցի եւ այլ ընկերությունների ցանցերի միջեւ սահմանային երթուղիչների թրաֆիկը;
  • անցկացրեք ձեռնարկությունների արդյունաբերական ցանցում եւ դրա սահմաններին տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի (ՏԳ ԿԱՀ) բաղադրիչներին հասանելիության սահմանազատման աուդիտ;
  • ՏԳ ԿԱՀ-ի սերվերներում եւ աշխատանքային կայաններում ներդրեք վերջնական սարքերի համար մասնագիտացված լուծումներ, որպեսզի պաշտպանվեք պատահական կիբեռգրոհներից. կիրառեք սպառնալիքների մոնիթորինգի, վերլուծության եւ հայտնաբերման լուծումները՝ թիրախային գրոհներից լավագույն պաշտպանության համար;
  • անցկացրեք ձեր աշխատակիցների, ինչպես նաեւ ձեր ցանցին հասանելիություն ունեցող գործընկերների եւ մատակարարների ուսուցում։

Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է Kaspersky Lab ICS CERT կայքում։

Տպել
636 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում