Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Լեւոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ  առաջացրել են ծանր հետեւանքներ: 

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լեւոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում  եւ դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լեւոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից եւս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1313 դիտում

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց

Վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Որոշ մարզիկներ ճնշմա՞ն տակ չեն մասնակցում բռնցքամարտի ՀՀ առաջնությանը