Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

26/09/2018 schedule12:52

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում է ինքը՝ օմբուդսմենը, ֆեյսբուքյան իր էջում. նրա գրառումն ամբողջությամբ ստորեւ.

«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում,

Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով, ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեեւ մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարեւորել ի սկզբանե։

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռեւս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

Այդ չափանիշներից ելնելով՝ ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարեւորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն։

Հայտնում եմ խորին շնորհակալությունս այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահել են Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել եմ, ովքեր օժանդակել եւ օգնել են մեր բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին. հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով։

Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենեւին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ եւ փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել։

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին»:

Տպել
2000 դիտում

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային

Մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը. նախարարի համար սա ուժեղ Հայաստան ու Սփյուռք ունենալու առաջին քայլն է

Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար առաջին տեղում Հայաստանն է. Ն. Փաշինյանի կարծիքով՝ տուրիստական բում կլինի

Երևանում՝ Արգիշտի փողոցում, բախվել են մեքենան ու թիվ 74 երթուղու «Գազելը». կա 7 վիրավոր

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական