Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որը մեկնարկեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի ինտրիգային հարցադրմամբ. «Ո՞վ է ընդդիմություն, ո՞վ իշխանություն»: Այս հարցի պատասխանից էլ պետք է պարզ լիներ, թե ով կարող է լինել Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ի դեպ, ԱԺ կանոնակարգի համաձայն՝ տեղակալը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: «Ըստ կանոնակարգ օրենքի՝ ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի տեղակալը եւ հարց է առաջանում, այսօր ո՞վ է ընդդիմությունը ԱԺ-ում եւ, ըստ այդմ էլ կորոշենք՝ ով է լինելու հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- ասաց Կոստանյանը:

ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը նկատեց, որ իրենց խնդիրը չէ որոշելու, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Սրան զուգահեռ Աղազարյանը նշեց, որ տեղակալը պետք է լինի ԵԼՔ-ից: Գեւորգ Կոստանյանը հեգնական հարցրեց՝ ԵԼՔ-ն ընդդիմադի՞ր է, որպեսզի առաջադրելու իրավունք ստանա: Հանձնաժողովի անդամ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ-ում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի:

«Տրամաբանական է, որ տեղակալը չլինի ՀՀԿ-ից: Իսկ թե ով կլինի, ճիշտ է թեկնածուներից որոշել»,- ասաց Պետրոսյանը եւ առաջարկեց տեղակալ լինի կամ ՀՅԴ-ից, կամ ԵԼՔ-ից: Հովիկ Աղազարյանը նշեց, որ ստացվում է, որ հանձնաժողովը պետք է դիմի ԱԺ-ին, գնա ինքնալուծարման, որովհետեւ ոչ սահմանադրական իրավիճակ է ստեղծվել: Կոստանյանը նկատեց, որ Քննիչ հանձնաժողովը նման հարց քննարկման առարկա դարձնելու իրավունք չունի: «Պարոն Պետրոսյանը հստակ գիտի՝ ով է ընդդիմությունը, վստահ եմ, որ գիտի, ուղղակի, չի ուզում ասել՝ քաղաքական նկատառումներից ելնելով»,-ասաց Կոստանյանը:

Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կառավարությունից դուրս մնացած ուժերն ընդդիմություն են, այսինքն՝ ՀՀԿ-ն է ընդդիմություն: «Նոնսենս է, որ ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ նախագահի եւ երկու տեղակալների պաշտոնը, բայց հիմա, քանի որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ուրեմն մյուս կուսակցություններից պետք է լինի տեղակալը»,- ասաց նա: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործ ունենք դասական իրավիճակի հետ, որը տարածված է սկանդինավյան երկրներում, երբ փոքրամասնությունը կառավարություն է:

«Ճիշտ կլինի այս պահին ընդդիմություն համարենք նրանց, ովքեր ԱԺ ձեւավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն»,- ասաց նա եւ առաջարկեց ԵԼՔ-ից լինի հանձնաժողովի տեղակալ: Կոստանյանն առաջարկեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, թեեւ նա նիստին ներկա չէր: «Առաջարկում եմ՝ նկատի ունենալով, որ նա մասնագիտությամբ իրավաբան է»,- ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության եւ Ալեն Սիմոնյանը միաձայն ընտրվեց Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Այնուհետ, Կոստանյանն առաջարկեց հստակեցնել այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է պահանջեն նախաքննական մարմնից եւ այն անձանց ցանկը, որոնց պետք է հրավիրել հարցաքննության: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ պետք է ՄԻՊ-ին առաջարկել, որ նա իր ցանկությամբ ներկա լինի նիստերին, քանի որ Քննիչ հանձնաժողովը չի կարող նրան պարտադրել: Հայտարարվեց, որ նիստերը կլինեն դռնփակ, քանի որ քննարկվելու են գաղտնի փաստաթղթեր եւ հարցաքննվելու են մարդիկ, ովքեր գաղտնի տեղեկությունների են տիրապետում:

Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց հստակեցնել, թե հանձնաժողովը ում է հրավիրելու հարցաքննության, Կոստանյանը պատասխանեց, որ առնվազն հինգ հոգու հրավիրելու են, որոնց թվում լինելու է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա չբացառեց, որ հարցաքննվողների ցանկում լինելու են նաեւ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելու է, Կոստանյանը որեւէ պատասխան չտվեց:

ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց, որ հրավիրվող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, ովքեր հանձնաժողովին հայտնելու են ծառայողական կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, այդ նիստերը կլինեն դռնփակ: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փակ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն հայտնելու և տեղեկատվությունը հաղորդագրությունների միջոցով են տրամադրելու:

Քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններին՝ պարզելու համար, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր: Ինչպես նաեւ՝ ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձ ապօրինի է ներմուծել, կամ օգտագործում նման սարքավորումները:

«Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը եւ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն։ Խոսքը, հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման եւ դրանց համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է, որովհետեւ մեզ համար առաջնահերթ է սահմանադրական եւ ազգային անվտանգությունը»,- ասաց Կոստանյանը։

Նա հավելեց, որ քննարկման առարկա կդառնան նաեւ նախկինում տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները՝ կապված Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ: Հարցին՝ արդյոք հրավիրվելու են նաեւ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց. «Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։ Ճշտող հարցին, թե նաեւ վարչապետը կհրավիրվի՞, նա արձագանքեց.  «Ցանկացած սուբյեկտ, կապ չունի՝ ում մասին է խոսքը»։

Ի դեպ, նիստին 11 անդամի փոխարեն ներկա էր 8 պատգամավոր: Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ի հայտնի գաղտնալսումների առիթով սեպտեմբերի 13-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում թեժ քննարկումներից հետո որոշում կայացվեց Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որին դեմ էր ԵԼՔ խմբակցությունը` վկայակոչելով, որ այդ փաստով արդեն հարուցված է քրեական գործ։

Տպել
5793 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին