ԱՀ պատգամավորի թեկնածուն դժգոհություններ ունի վերջերս կայացած լրացուցիչ ընտրություններից

«Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը իրենց թեկնածուի ձեռքից բռնած շրջում էր ընտրատարածքներով եւ փոխանակ թեկնածուին թույլ տար իր ծրագիրն ու նպատակները ներկայացնել ընտրողներին, ինքն էր ընտրողների մոտ վստահություն փորձում ներշնչել՝ ասելով, որ իրենց թեկնածուն է, իր կողքին կանգնած են եւ խոստումներ էր տալիս», - այս մասին մեր զրույցում ասաց Արցախի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, սփյուռքի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ Բարդուղ Գալստյանը:

Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արմո Ծատրյանը եւ Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարական էին տվել: Քանի որ պատգամավորները ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով Արցախում սեպտեմբերի 9-ին լրացուցիչ ընտրություններ էին նշանակվել նրանց ընտրված շրջաններում` Քաշաթաղում եւ Մարտակերտում: Ընտրությունների արդյունքում պատգամավորներ ընտրվեցին Էրիկ Հարությունյանը եւ Գեղամ Ստեփանյանը: Տեղի ունեցած ընտրություններից որոշակի դժգոհություններ են եղել:

«Սկզբից իշխանությունները իրենց ամբողջ կազմով խոստացան, որ ընտրությունները ամբողջությամբ լինելու են արդար, որեւէ մեկը չի խառնվելու, իշխանությունը լծակ չի գործադրելու: Դրանից շատ երիտասարդներ ուրախացան եւ փորձեցին առաջադրվել՝ մտածելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իսկապես ճիշտ կխոսի: Եւ հիմնական պատճառը այն էր, որ Հայաստանում քաղաքական փոփոխություն էր տեղի ունեցել եւ մարդիկ մտածեցին, որ այստեղ էլ ազդեցություն ունեցած կլինի դա, ինչի արդյունքում սպասում էին արդար ընտրություններ», - պատմեց Գալստյանը:

Հարցին, թե ի՞նչ խախտումներ են տեղի ունեցել, Գալստյանը պատասխանեց. «Առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ նորմալ է: Բայց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, իրենց թեկնածուի ձեռքից բռնած, շրջում էր ընտրատարածքներով եւ փոխանակ թեկնածուին թույլ տար իր ծրագիրն ու նպատակները ներկայացնել ընտրողներին, ինքն էր ընտրողների մոտ վստահություն փորձում ներշնչել՝ ասելով, որ իրենց թեկնածուն է, իր կողքին կանգնած են եւ խոստումներ էր տալիս: Մի համայնքում գույք էին խոստանում, մյուս համայնքներում այլ խոստումներ էին տալիս»:

Գալստյանի խոսքով՝ վարչակազմը հրավիրել էր համայնքապետերին, ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին եւ խստագույնս հրահանգել էր աշխատել իշխանության թեկնածուի օգտին` «Արցախի ժողովրդական» կուսակցության թեկնածուի օգտին: «Արցախում շատ քիչ բնակչություն ունենալով հանդերձ ունենք 12 հազարից ավել պետական աշխատողներ, որը եւ օգտագործվեց: Դրանից բացի խիստ ազդեցություն ունեցան նաեւ այստեղի ոսկու հանքի ղեկավարությունը, երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կառուցած հյուրանոցառեստորանային համալիրի տնօրինությունը՝ խստագույնս հրահագնելով իրենց աշխատողներին քվեարկել ԱԺԿ թեկնածուի օգտին: Ես այդ հարցով դիմեցի անվտանգության խորհրդի քարտուղարին, նա խոստացավ, որ նախագահին կասի, բայց դրանից հետո այլեւս չկարողացա կապ հաստատել իր հետ: ԱԱԾ-ին տեղյակ պահեցի, նրանք ասացին, որ հնարավոր չէ նման բան, դիմեք ԿԸՀ՝ գրավոր: Ես էլ բացատրեցի, որ ԿԸՀ նախագահը կանչել էր նույնիսկ իր արձակուրդում գտնվող աշխատողներին եւ հրահանգել էր աշխատել ԱԺԿ թեկնածուի օգտին: Իմաստը ո՞րն է նամակ գրել մի ոլորտի ղեկավարի, որը աշխատել է այս ամենի դեմ», - պատմեց Գալստյանը:

«Չէ՞ր կարող խորհրդարանը միանգամից իր թիմից մարդկանց նշանակել այդ պաշտոնին եւ անիմաստ ծախսեր չաներ եւ երիտասարդներին եւս մեկ անգամ չհիասթափեցներ», - նշեց Գալստյանը: ՀԺ-ն ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացավ, որ լրացուցիչ ընտրությունների համար հատկացվել էր 30 մլն 282 հազար 210 դրամ:

Գալստյանը, նկարագրելով Արցախում այս պահին տիրող ներքաղաքական վիճակը, ասաց. «Միշտ էլ եղել է բռնատիրական երկիր, որտեղ իշխանության դեմ որեւէ մեկը չի կարող խոսել եւ պայքարել: Մի երկրում, որտեղ չկա ազատ մամուլ եւ նորմալ ձեւավորված ընդդիմություն, ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակություն ձեւավորվել: Ցավոք, Հայաստանից էլ արձագանքները եղել են միշտ զսպողական: Այսպիսի ձեւով` խոսել Արցախի մասին կամ լավը կամ ոչինչ, իսկ այդպես վարվում են միայն հանգուցյալների մասին խոսելուց: Նույնիսկ ընդդիմությունը, որը քննադատում էր ՀՀ իշխանություններին, փորձում էր չխոսել Արցախի վատ քաղաքական վիճակի մասին», - նշեց Գալստյանը:

Տպել
4914 դիտում

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել