Իսկ ընդդիմությո՞ւնը. իշխանությունը փակուղու մեջ է

27/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, եթե ընդդիմությունը չկարողացավ միավորվել ՏԻՄ ընտրություններում, ինչի օրինակը տեսանք Կենտրոն համայնքում, որտե՞ղ են երաշխիքները, որ ընդդիմությունը միասնական է լինելու սահմանադրական հանրաքվեի եւ դրան նախորդող կամ հաջորդող գործողությունների ժամանակ:

- Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա ես համոզված կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրական համակարգ գոյություն չունի, եւ չկա մարդ, որը հավատա, որ այս իշխանությունների պարագայում հնարավոր են արդար ընտրություններ: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները ավելի քիչ են քաղաքականացված, քան համապետական՝ ԱԺ եւ նախագահական ընտրությունները, եւ ժողովրդի հիմնական ակնկալիքը երկրի նախագահից է, որի փոփոխության պարագայում են միայն հնարավոր երկրում արմատական փոփոխություններ: Ուստի, հասարակությունը հիմնականում ակտիվանում է հենց նախագահական ընտրությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այս դեպքում մեր մոտեցումը այլ է. մենք ոչ թե հավատում ենք, որ հանրաքվեն կարող է արդար անցնել եւ չկեղծվել, այլ ես վստահ եմ, որ անկախ ունեցած մոտեցումներից, անկախ կոնկրետ անձերի հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունքից կամ սեփական անձը որպես առաջնորդ տեսնելու մղումից, սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընդդիմադիր ողջ դաշտը հանդես է գալու որպես մեկ, միասնական թիմ: Եւ մենք տեսանք, որ սահմանադրական վերջին այս գործընթացի ժամանակ ընդդիմությունը հանդես եկավ միասնական դիրքորոշմամբ ու համակարգված գործողություններով, որի ապացույցն էին խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների ելույթները:

Բոլոր այն ուժերը, ովքեր «ո՛չ» են ասում սահմանադրական այս փոփոխություններին՝ նրանք համախմբվելու են, եւ այդ համախմբմանն այլընտրանք չկա: Ընդդիմությունը լայնորեն օգտվելու է հանրաքվեի քարոզարշավի օրենքով սահմանված բոլոր միջոցներից, եւ այդ քարոզարշավի անվտանգությունը պետք է լինի երաշխավորված: Ես վստահ եմ, որ սպասվող քարոզարշավի ընթացքում չեն կարող կրկնվել սեւանյան դեպքերը, որովհետեւ նման դեպքերի պարագայում միշտ մեղադրելու են գործող իշխանությանը, որովհետեւ այդ նրա սուրբ պարտականությունն է ապահովել քարոզարշավի անվտանգությունը:

Սպասվող քարոզարշավի ընթացքում իշխանությունները չեն կարողանալու գնալ հրահրումների եւ պրովոկացիաների, կամ՝ ներքին կարգով տապալելու հանդիպումները: Ցանկացած նման պրովոկացիայի դեպքում գործող իշխանությունը միջազգային հանրությունից հստակ հակահարված է ստանալու, որոնք հսկելու են քարոզարշավի օրինական ընթացքը: Իսկ ընդդիմության գործողությունները հստակ են. յուրաքանչյուր կուսակցություն մարզերում քարոզարշավ անցկացնելուց հետո վերադառնալու է քաղաք, եւ ակնհայտ է, որ վերջնական հանրահավաքում, որը տեղի է ունենալու Թատերական հրապարակում կամ Մատենադարանի մոտ, բոլոր «ո՛չ» ասողները հանդես են գալու միասնաբար:

Եւ բնավ պետք չէ բացառել, որ միասնական այդ հանրահավաքը կարող է ունենալ կրիտիկական լուրջ մասսա: Այնպես որ, ընդդիմության միավորումը, անկախ գաղափարական բեւեռներից, անխուսափելի է: Ուստի, պատահական չէ, որ իշխանական ճամբարում խուճապն ակնհայտ է, որը արտահայտվում է հանրաքվեն հետաձգելու Դաշնակցության պարբերական ակնարկներով: Այսինքն, եթե տեսնեն, որ հանրաքվեի դրական ելքը չի ապահովվում՝ հետաձգելու են: Նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ եթե թաղապետի իրենց նախընտրած թեկնածուն կամ նախագահի իրենց թեկնածուն ընտրություններում չանցնի՝ ընտրությունները պետք է հետաձգել:

Սա դատապարտված տրամաբանություն է, եւ իշխանությունը հրաշալի հասկանում է, որ նոյեմբերին ժողովրդավարական շարժման լուրջ ալիք է բարձրանալու: Ու հենց այդ վտանգն է պատճառը, որ դաշնակները պարբերաբար խոսում են հանրաքվեն հետաձգելու մասին. երեւի նրանց թվում է, որ հետաձգելով հանրաքվեն՝ կերկարաձգեն իրենց իշխանավարությունը: Պետք է ասեմ, որ սին հույսեր են, եւ իշխանության ցանկացած քայլ՝ ե՛ւ հանրաքվեն հետաձգելը, որը կնշանակի ընդդիմության միանշանակ հաղթանակ, ե՛ւ կեղծիքով «այո»-ն ապահովելը, որովհետեւ արդար ընտրությամբ դրական ելքը բացառվում է, ե՛ւ «ոչ»-ը՝ բումերանգի պես խփելու է իշխանությանը:

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքը, ինչպես նաեւ հանրաքվեի հետաձգումը, իշխանությունների համար փակուղի է:

- Այո, հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում իշխանությունները հայտնվելու են փակուղու մեջ: Եթե նրանք մաքրում են ցուցակները՝ հանրաքվեի շեմն իջեցնելու համար, ապա պաշտոնապես ապացուցում են, որ նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ լցոնումներ են եղել, եթե հայտարարում են, որ 70-80 հազար մարդ  2003-ից այս կողմ լքել է Հայաստանը, դա արդեն ազգային անվտանգության լուրջ խնդիր է, որը հաստատում է գործող իշխանության ապաշնորհ քաղաքականությունը: Այնպես որ, նոյեմբերյան փակուղուց այս իշխանությունն այլեւս իր համար ցանկալի ելք չունի: Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի, ինչպես նաեւ հանրաքվեն հետաձգելու փորձերի դեպքում համաժողովրդական շարժումն անխուսափելի է: 

- Պարոն Սարգսյան, մինչեւ հանրաքվեի պաշտոնական մեկնարկը, առաջիկա ձեր հանդիպումը, կարծես, ԵՊՀ ուսանողների հետ է:

- Ժողովրդի հետ իմ շփումները ցույց տվեցին, որ երիտասարդների հետ նման հանդիպման անհրաժեշտություն կա, ուստի ես դիմել եմ ԵՊՀ ռեկտորին՝ ուսանողների հետ հանդիպում ունենալու առաջարկով: Վստահ եմ, որ իմ եւ ուսանողների հանդիպումը որեւէ կերպ չի խոչընդոտվի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
949 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով