Լինսով դեպի ընտրություններ. ինձ մի՛ իդենտիֆիկացրեք...

27/09/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

ՀՀ նախագահի աշխատակզմի ղեկավար, Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում սկսվում է այդ հիմնադրամի միջոցներով իրականացվելիք աշխատանքների երկրորդ փուլը: Այն ընդհանուր առմամբ կկազմի 60 մլն դոլար: Աշխատանքները, ըստ էության, կսկսվեն արդեն այս տարի եւ կավարտվեն 2008-ի սեպտեմբերին: Մինչ այս ծրագրի մանրամասներին անցնելը, անդրադառնանք պրն Թումանյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների:  Պատահականությո՞ւն է արդյոք, թե՞ զուգադիպություն, որ Լինսի հիմնադրամի ծրագրերը սկսվում են նախընտրական շրջաններում:

«Չգիտեմ»,- բավական անակնկալ պատասխան տվեց պրն Թումանյանը լրագրողներից մեկի հարցին: Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, եւ ահա թե ինչու: Պրն Թումանյանը պատրաստվում է  ստեղծել կուսակցություն: «Ես իմ համախոհների հետ միասին նոր կուսակցության ստեղծման մասին մտածում ենք: Նաեւ որոշակի ոչ հրապարակային գործողություններ ենք անում... Եթե ստացվի, եւ կուսակցությունը կայանա` կմասնակցենք 2007թ. պառլամենտական ընտրություններին»,- ասում է նա: Ավելին` նաեւ 2008-ի նախագահական ընտրություններին: «Եթե 2007-ի ընտրություններին այն քաղաքական կառույցը, որը ես մտածում եմ, որի հետ կարող է կապված լինել նաեւ իմ կենսագրությունը, իմ գործունեությունը, հաջողություններ ունենա, այդ հաջողություններին համաչափ ձեւով 2008-ի քաղաքական պրոցեսներին կարող է մասնակցեմ»,- իր հաշվարկները ներկայացրեց պրն Թումանյանը:

Եւս մի հայտարարություն. «Ընդհանրապես, քո քաղաքական գործունեությունը որպես անհատ քո պրոֆեսիոնալ գործունեության հետ որեւէ կապ անպայման կունենա: Եթե որեւէ տեղ լավ ես աշխատում, կարծում եմ դա լավ է անդրադառնում գործունեության մյուս ոլորտներին»: Հիմա այս հայտարարությունները բերենք հանրագումարի: Պրն Թումանյանը հավանական է համարում, որ Լինսի ծրագրերի` նախընտրական շրջանում իրականացնելը պատահական չէ: Այսինքն՝ դա կարող է դիտվել որպես նախընտրական քարոզարշավին օգնող հանգամանք: Եւ քանի որ կա այդ հանգամանքը, ապա ինչո՞ւ չօգտվել: Այսինքն՝ ինչո՞ւ չստեղծել կուսակցություն, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ ինքը` պրն Թումանյանը, մասնակցի նաեւ նախագահական ընտրություններին այն դեպքում, երբ Լինսի աշխատանքները կարող են մեծ մասամբ կապվել հենց հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ա.Թումանյանի անվան հետ:

Անցած անգամ` 2002-2003թթ. նախընտրական շրջանում կար այլ անձ` Ռոբերտ Քոչարյան, որի անվան հետ կապեցին 150 մլն դոլարի աշախատանքները: Այս անգամ Քոչարյանը չի լինելու: Այլ կերպ ասած, Թումանյանը հաստատ փորձելու է այս անգամ Լինսի գումարներով կատարված աշխատանքների «փառքի դափնին» իր ճակատին դնել, եւ դրա համար կան բոլոր նախադրյալները, որոնցից չօգտվելը պարզապես միամտություն կդառնա: Մնում է մի փոքր դետալ` կուսակցության գաղափարները, անունը եւ անդամների ով լինելը: Պարզվեց՝ կուսակցության ստեղծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ գաղափարները հայտնի չեն: Կուսակցության անունն էլ դեռ որոշված չէ: Համեմատաբար հստակ է, թե ովքեր են անդամանկցելու:

«Եթե լիներ այդ կուսակցությունը, դուք այնտեղ կտեսնեիք տասնյակ պայծառ դեմքեր»,- իր ապագա կուսակցության անդամների շրջանակը նկարագրեց պրն Թումանյանը: Այդպիսով անհասկանալի մնաց, թե որն է այդ կուսակցության նպատակը` պայծառ դեմքեր հավաքե՞լը, թե՞ գաղափարախոսությունը: Ի դեպ, անցած խորհրդարանական ընտրություններին պրն Թումանյանը մասնակցում էր Դաշնակցության ցուցակով: Հիմա վիճակը փոխվել է: «Դաշնակցության հետ ինձ իդենտիֆիկացնել պետք չէ»,- իր ոչ հեռավոր անցյալի հետ կապը կտրեց պրն Թումանյանը: Ինչեւէ: Բայց պրն Թումանյանի ծրագրերին կարող է խանգարել մի հանգամանք: Ասենք, հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, եւ դա հիմք դառնա, որ Քոչարյանը 3-րդ անգամ առաջադրվի: Հարցրեցինք պրն Թումանյանին` Քոչարյանը կարո՞ղ է այդ դեպքում 3-րդ անգամ առաջադրվել:

«Չեմ կարծում»,- դեմքի մտահոգ արտահայտությամբ ասաց Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը: Ի դեպ, ի՞նչ կանխատեսումներ ունի պրն Թումանյանը` հանրաքվեն կանցնի՞, թե՞ ոչ: «Ճիշտն ասած՝ իմ օրակարգում, իմ մտքում հանրաքվեի խնդիրը բոլորովին չունեմ: Ճիշտ չի հանրաքվեի արդյունքը դարձնել գերա-գերագույն նպատակ... Եթե որեւէ մեկը կասի, որ հանրաքվեն շատ դյուրությամբ «այո» պատասխան կստանա, կգերագնահատի իր ուժերն ու հնարավորությունները»,- թափանցիկ ակնարկ արեց պրն Թումանյանը: Ինչ վերաբերում է լինսի ծրագրերին, ապա 20 մլն դոլարով նախատեսվում է հիմնանորոգել 18 դպրոց: Դրանցից 13-ը՝ Երեւանում, 5-ը` մարզերում:

20 մլն դոլարով հիմնանորոգվելու են հետեւյալ ճանապարհները` Արմավիր-Բաղրամյան-Իսահակյան-Գյումրի՝ 90 կմ-անոց, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ` 50,8 կմ-անոց, Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ-Օձուն՝ 36 կմ-անոց ճանապարհները: Երեւանում կառուցվելու է Փափազյան-Հաղթանակի զբոսայգի-Սարալանջի փողոց-Աբովյան պուրակ-Բժշկական ինստիտուտ-Հերացու փողոց նոր ճանապարհը, հիմնանորոգվելու է Բարեկամության հրապարակ-Կոմիտասի փողոց հատվածը, Տիգրան մեծ` Այրարատ կինոթատրոնից մինչեւ ե/գ կայարան հատվածը, ե/գ կայարանից մինչեւ Արցախի փողոց, այնուհետեւ Էրեբունի թաղամաս հատվածը եւ Տերյանի փողոցն ամբողջությամբ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1434 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին