N5 ավտոբուսային երթուղու վարորդները չեն վերադառնում աշխատանքի. կոնֆլիկտը չի հանգուցալուծվում

Երեւանի N5 ավտոբուսային երթուղու վարորդները, որոնք արդեն բավական ժամանակ է՝ գործադուլ են անում եւ երթուղի են դուրս գալիս միայն երբեմն, այսօր առավոտյան բողոքի ցույց էին անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ այնտեղ կայանելով նաեւ ավտոբուսները:

Նրանք հրաժարվեցին մեզ հետ խոսել եւ ներկայացնել իրենց դժգոհությունն ու պահանջները: Դրանց անդրադարձավ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: «Վարորդներն ուզում են, որ կանոնակարգվի այդ երթուղու աշխատանքը, 203 համարը գնա իր տեղից աշխատի, իրենք էլ վերսկսեն իրենց նորմալ աշխատանքը: Ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ներքաղաքային N5 երթուղու եւ «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային N203 երթուղու հակամարտությունը շուրջ մեկ ամսվա պատմություն ունի: Էջմիածնից մայրաքաղաք հասնող տրանսպորտի վերջնակետը, ըստ լիցենզիայով սահմանված պայմանների, Երեւանի Կենտրոնական ավտոկայանն է: Բայց այդ տրասպորտը հաճախ հասնում է մինչեւ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածք, ինչի պատճառով կրճատվում է 5 համարի ավտոբուսային երթուղու ուղեւորահոսքը, որովհետեւ երկուսի ուղեգծերը նշված հատվածում համընկնում են: Երկարացվող ճանապարհի դեպքում բարձրանում է նաեւ N203-ի ուղեվարձը՝ 250 դրամի փոխարեն դառնալով 300 դրամ:

Երթուղու խախտումն ու լիցենզիայով սահմանված ուղեվարձի բարձացումը պատճառաբանվում է ուսանողների շահով, որոնք ավտոկայարանում չեն իջնում, տրանսպորտ չեն փոխում եւ առանց գերբեռնված ավտոբուսներից օգտվելու անհրաժեշտության հասնում են իրենց բուհեր:

Համար 5 երթուղին գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, համար 203-ի նկատմամբ վերահսկողությունը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն է: Բողոքող վարորդներն, ըստ Հենրիկ Նավասարդյանի, հույս ունեն, որ այս տարբերակով խնդրի վրա ուշադրություն կհրավիրեն, իսկ իրենցից էլ ակնկալում են բարձրաձայնել այդ մասին:Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը

«Իրենք ասում են՝ բարձրաձայնեք այդ հարցը: Այսօր տնօրինությունը խնդրել է՝ գնացեք աշխատանքի, մինչեւ հարցը լուծվի: Գրեթե երեք օր է արդեն չեն աշխատում մարդիկ: Չաշխատելու հիմնական պատճառն էլ այն է, որ այդ մարդիկ մյուս երթուղու վարոդների հետ քաշքշուկի մեջ են մտնում, երբեմն նաեւ կռվի է հասել: Որպեսզի կռիվ չլինի, որպեսզի մարդասպանություն չլինի, ստիպված հետ են քաշել իրենց մեքենաները: Ըստ վարորդի մեկնաբանության՝ ասում է՝ մենք փորձել ենք այս տարբերակը, որ բարձրաձայնվի, մեկ է մեզ տիրություն անող չկա»,- ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը:

Ի դեպ, 203 համարի երթուղու աշխատակիցներն էլ նշում էին իրենց նկատմամբ ցուցաբերվող ագրեսիայի մասին: Հենրիկ Նավասարդյանը դա նույնպես հավանական համարեց: «Որովհետեւ անօրինական բան են անում, չի բացառվում, որ ասեին՝ մի քշեք»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե 5 համարի ավտոբուսների վարորդներն օրական որքան եկամտից են զրկվում, տրանսպորտի վարչության պետն ասաց, որ խոսքը մոտավորապես 4-5 հազար դրամի մասին է: Բողոքի ցույցի մասնակից վարորդներին քաղաքապետարանի պաշտոնյաները հորդորել են վերադառնալ աշխատանքի՝ տեղեկացնելով, որ քննարկում է իրականացվում, եւ այդ հարցն առաջիկա օրերին կլուծվի: Թե ում հետ են քննարկումները, Նավասարդյանը չմանրամասնեց: «Մենք տարբեր ատյանների առջեւ բարձրացրել ենք հարցը»,- միայն ասաց նա:

Տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այս շաբաթ հանդիպում է լինելու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ: Դրանից հետո Դավիթ Մելքոնյանը մեզ պատասխանեց, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա եւ հանդիպում կլինի: Երեկոյան պարզվեց, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը քննարկման չի հրավիրվել եւ միայն հեռախոսազանգի միջոցով նրանից հետաքրքրվել են, թե 203 համարի երթուղու պատճառով 15 համարի վարորդները որքա՞ն վնաս են կրում: Նրանց էլ, մեզ էլ Նավասարդյանը նույն բանն ասաց, թե ընդունենք կորցնում են ընդամենը մեկ ուղեւոր, դա ի՞նչ կարեւոր է: Խախտվում է օրենքը, իսկ վարորդը մտահոգվում է նույն երթուղում մեկ այլ տրանսպորտի ապօրինի գոյությունից, անկախ այն հանգամանիքից՝ դրան ուղեւոր վերցնելիս տեսնո՞ւմ է, թե՞ չէ:

Ինչ վերաբերում է հարցին, թե բողոքի ցույց անող վարորդները նաեւ պահանջո՞ւմ էին նվազեցնել օրական պլանի չափը, որը մոտ 60 հազար դրամ է, Նավասարդյանը պատասխանեց, որ նրանք էլ գիտակցում են դրա անհնարինությունը, որովհետեւ երթուղին շահագործող ձեռնարկությունը մի կերպ է գոյատեւում:    

Հ.Գ. Երեկոյան տեղեկացանք, որ 5 համարի ավտոբուսի վարորդները այնուամենայնիվ երթուղի դուրս չեն եկել եւ շարունակել են իրենց գործադուլը:

Տպել
4567 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ