Հին Երեւան. կառուցապատում այգու հաշվին

28/09/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 27-ի համարում

Երբ քանդվում էին Երեւանի Աբովյան, Բուզանդի եւ այլ փողոցների վրա տեղակայված պատմական արժեք ներկայացնող շենքերը, հանրության բողոքին ի պատասխան քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, թե դրանք չեն կորչելու, այլ հավաքվելու են մի տեղ ու վերականգնվեն: Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ արդեն որոշվել է այդ տեղը: Այսպիսով, Բուզանդի եւ Արամի փողոցների երկայնքով մինչեւ Եզնիկ Կողբացու փողոցը ընկած հատվածում կվերստեղծվեն ժամանակին ապամոնտաժված մի քանի շինություններ: «Մոտավոր հաշվարկներով՝ ամենախիտ կառուցապատման պարագայում, այդտեղ կլինեն 19 շենքեր»,- ասում է գլխավոր ճարտարապետը:

Ուրեմն՝ ի՞նչ է տեղի ունենում: Այդ հատվածում արդեն կան մի քանի նման հուշարձան-շենքեր: Դրանց ավելանալու են եւս 14-ը: Ու մոտ 400 մետր երկարությամբ եւ 70 մետր լայնությամբ այդ հատվածում կլինեն անցած եւ նախանցած դարում կառուցված շենքեր: Ավելի ճիշտ, այդ շենքերի, կարելի է ասել, կրկնօրինակները: «Այդ հատվածը չի լինի բնակելի: Այդ բոլոր կառույցները կլինեն հասարակական բնույթի: Դրանք կլինեն ցուցասրահներ, արհեստագործական փոքր ձեռնարկություններ, փոքր խանութներ, ինչո՞ւ չէ, փոքրիկ սրճարաններ, խորտկարաններ, որոնք ժամանակին բնութագրել են Երեւանը»,- նկարագրեց պրն Դանիելյանը: Այսինքն, մոտավոր կարելի է պատկերացնել, թե ինչ է լինելու այս հատվածում:

Սա հայեցակարգային նախագիծ է եւ դեռ վերջնական տեսք չի ընդունել: Ըստ գլխավոր ճարտարապետի, Երեւանի քաղաքապետի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը վերջնական տեսք կտա այս նախագծին: Այդ ժամանակ կորոշվի, թե ինչ խտությամբ կկառուցապատվի տարածքը, հետեւաբար նաեւ քանի շենք կլինի այդտեղ: Դրանից հետո այդ ամբողջ ծրագիրը իրականացնելու համար կհայտարարվի մրցույթ, որի հաղթողն էլ կստանա ծրագիրն իրականացնելու իրավունք: Ամբողջ տարածքը դիտվելու է որպես կառուցապատման մեկ միավոր եւ մրցույթի է դրվելու մեկ լոտով: Սա է ծրագրի տեխնիկական մասը: Քաղաքաշինական մեծ խորհրդում այս հարցը արդեն քննարկվել է: Ըստ Սամվել Դանիելյանի, այդ խորհրդին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 24-ը: Եւ մեկ «դեմով» այս հայեցակարգային նախագիծը արժանացել է հավանության:

Կռահեք, թե ով է «դեմ» քվեարկել: Իհարկե, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Ես կտրուկ դեմ եմ»,- երեկ մեզ հետ զրույցում կտրուկ հայտարարեց պրն Սարգսյանը: Կտրուկ «դեմ» է, որովհետեւ այս նախագիծը, ինչպես պնդում է նախկին գլխավոր ճարտարապետը, հակասում է Երեւանի բոլոր գլխավոր հատակագծերին` «սկսած Թամանյանի նախագծածից»: Պարզվում է՝ այս պատմությունը հետաքրքիր անցյալ ունի: «Դեռ 2001 թվականին նույն ճարտարապետները ներկայացրեցին այս նախագիծը, որը քննարկումների արդյունքում մերժվեց: Նրանք, ովքեր ժամանակին «դեմ» էին քվեարկել այդ նախագծին, հիմա «կողմ» են քվեարկում: Սա հայկական իրավիճակ է»,- դառնացած ասում է նախկին գլխավոր ճարտարապետը:

Ինչո՞ւ է Նարեկ Սարգսյանը դեմ այս նախագծին: Վերջինիս բերած փաստարկները, ճիշտն ասած, համոզիչ են: Խնդիրն այն է, որ այս հատվածը նման կերպով չկառուցապատվելու դեպքում պետք է դառնար Գլխավոր պողոտայի այգու շարունակությունը: Այսինքն՝ այգին, որը սկսվում է գլխավոր փոստի շենքից եւ ավարտվում Եզնիկ Կողբացու փողոցում, այս նախագծի չիրականացման դեպքում կշարունակվեր մինչեւ «Սիլ պլազայի» շենքը: Իսկ նախագծի իրականացման դեպքում այդ այգուց, փաստորեն, մոտ 400 մետր կրճատվում է: «Այդ հատվածում արդեն կան մի քանի հուշարձան շենքեր, որոնք կարելի է թողնել այգու մեջ, եւ դրանից այգին ամենեւին չի տուժի, իսկ տարածքի մնացած մասը` մոտ 95 տոկոսը, պետք է մաքրվի եւ այգի դառնա»,- պնդում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հուշարձան շենքերի վերականգնմանը, ապա այդ գաղափարին նախկին գլխավոր ճարտարապետը դեմ չէ: «Նման շենքերի տեղը ներկայիս «ֆիրդուսնոց» կոչվող տարածքն է, որտեղ արդեն կան նմանատիպ շենքեր: Նման փորձ արդեն կա: «Հանրապետական» կուսակցության շենքը Հյուսիսային պողոտայի տարածքից մենք տեղափոխեցինք այդ հատվածը, եւ դրա շարունակությունը դեպի ներկայիս «ֆիրդուսնոց» պետք է կառուցապատել հենց հուշարձան-շենքերով»,- ասում է նախկին գլխավոր ճարտարապետը եւ կրկնում, որ հավանության արժանացած ծրագիրը մեծագույն սխալ է: Մի խոսքով, առաջին հայացքից, հին` ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերը վերականգնելու որոշումը պետք է դրական քայլ գնահատել: Սակայն իրականում դա արվելու է այգու հաշվին:

Այլ կերպ ասած, այն տեղում, որտեղ նախատեսված է եղել այգի, կառուցապատվելու է, թեկուզեւ հուշարձան-շենքերով: Ակնհայտ է, որ այս նախագիծը դեռ «շատ ջուր է քաշելու»: Սակայն ակնհայտ է նաեւ, որ նախագծի ետեւում ինչ-որ մարդկանց շահեր կան կանգնած: Ճիշտ է, ապագա կառուցապատողի համար ծրագրի իրականացումը դժվար թե ֆինանսապես նույնքան գրավիչ լինել, որքան քաղաքի այդ հատվածում մի 10-12 հարկանի շենքի կառուցումը: Սակայն  եթե  այդ հուշարձան շենքերը տեղափոխվեն «ֆիրդուսնոցի» տարածք, ապա արդեն այս  հատվածը այլեւս հնարավոր չի լինի կառուցապատել բարձրահարկներով, ինչը աստղաբաշխական եկամուտներից կզրկի մի խումբ մարդկանց, որոնք արդեն մասնագիտացել են մայրաքաղաքի կենտրոնում շենքեր կառուցելու եւ վաճառելու բիզնեսում:

Հայկ Գեւորգյան

Տպել
2342 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել