Պետությունն աջակցելու է վերագործարկման ծրագրին. Արծվիկ Մինասյանն այցելել է Սեւանի շաքարի գործարան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատեւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարը այցելել է Սեւանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։

«Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչեւ արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաեւ մրցակցային կդարձնի շաքարի շուկան»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։ Նախարարն անդրադարձել է նաեւ հետագայում տեղական հումքն ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։

Համառոտ տեղեկանք «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ  մասին

Սեւանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում` վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:

2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։

Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ են իրականացվում գործարանը վերագործարկելու ուղղությամբ:

Ընկերության ղեկավարության համոզմամբ, վերագործարկման արդյունքում կշահի ոչ միայն ընկերությունը, այլ նաեւ ողջ տարածաշրջանը, հանրապետությունը: Բացի այն, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունը այլ երկրներում շաքարի գների տատանումներից, նաեւ որոշակիորեն կմեղմացվեն  Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սոցիալական խնդիրները, քանի որ ընկերության վերագործարկմամբ նախատեսվում է վերաբացել 80-ից 100 աշխատատեղ, միջինը ավելի քան 120 հազար դրամ ամսական աշխատավարձով:

Գործարանի արտադրողականությունը նախատեսվում է հասցնել օրական 60 տոննայի: Այս պարագայում ընկերության ամսական շրջանառությունը կկազմի ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Ֆրանսիական SUCDEN ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հումքի մատակարարումների վերականգնման մասով: Նախատեսվում է, որ հումքի գինը ֆիքսվելու է Նյու-Յորքի բորսայական գներին համապատասխան: Ներկրումը կատարվելու է ծովային ճանապարհով մինչեւ Փոթի, իսկ այնտեղից Հայաստան ՝ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով:

Շաքարի հումքը Հայաստանի Հանրապետությունում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավերացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման խնդիրը:  ընկերության ղեկավարությունն ականկալում է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությունը կընդունի համապատասխան որոշում` ԱԱՀ-ի վճարման գործընթացը սահմանից արտադրություն տեղափոխելու մասով:

Տպել
2608 դիտում

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում