Մեխն էլ, չագուչն էլ Փաշինյանի ձեռքում է, ուզում է խորհրդարանն արձակի, ուզում է չարձակի. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը տեսականորեն չի մերժում քննարկումները ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջեւ։ Այս մասին այսօր «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դեմ են հրատապ ընտրությունների քննարկմանը։

«Ազատություն». - Տևական դադարից հետո երեկ Հանրապետական կուսակցությունը կրկին գործադիր մարմնի նիստ հրավիրեց` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ինչպես նիստից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նաև քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը։ Ի վերջո ինչպիսի՞ եզրահանգման եկաք, ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Շարմազանով. - Որևէ եզրահանգման չենք եկել որովհետև նախ Փաշինյանը դեռևս իր պաշտոնական առաջարկությամբ հանդես չի եկել, ինքը Հայաստանում չէ, կվերադառնա Հայաստան, կտեսնենք ինչ առաջարկություններով է հանդես գալիս, ինչ ֆորմատով է առաջարկում քննարկումները, ինչ բովանդակությամբ, որովհետև մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ առաջարկներ, կնստենք, կքննարկենք։ Երբ որ կգա ժամանակն, այդ ժամանակ Հանրապետականն իր բանագնացներին, կա՛մ երկխոսության գնացողներին, կա՛մ միգուցե մի հոգու, մենք չգիտենք ֆորմատ ոնց կլինի, խորհրդարանական ուժերի հետ կքննարկի։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ես ճիշտ հասկացա՞, որ Հանրապետականն, ի դեմս Սերժ Սարգսյանի, պատրաստ են ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նստել երկխոսության բանակցությունների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։

Շարմազանով. - Քննարկումներին, ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև, մենք տեսականորեն չենք մերժում, որովհետև մենք քաղաքական ուժ ենք և քաղաքական ուժը չի կարող մերժել երկխոսության կոչը։ Մենք կողմ ենք երկխոսությանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց ոչ երբեք ուլտիմատումներին և սպառնալիքներին։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել չի նշանակում համաձայնել, չքննարկել չի նշանակում կապիտուլացվել, քննարկել չի նշանակում ինչ ասի Փաշինյանը, հալած յուղի տակ ընդունել։ Քննարկել նշանակում է, որ ցանկացած քաղաքական թիմ իր օրակարգով է գալիս և ընդհանուր օրակարգի վերաբերյալ իր առաջարկություններն է անում։ Մենք, որպես քաղաքական ուժ, մի հատ կլսենք Փաշինյանի օրակարգը, կտեսնենք ինչպիսի օրակարգ է, կտեսնենք ինչպիսի ձևաչափ է առաջարկում, այն ժամանակ մենք կասենք։ Այս պահին քանի որ մենք չգիտենք ինչ օրակարգ է առաջարկելու, ինչ ձևաչափ է առաջարկելու, սպասենք, էն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք։ Տեսականորեն մենք որևէ երկխոսության երբեք դեմ չենք եղել։ 

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչպես ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տալուց հայտարարեց, որ՝«ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ» և հրաժարական տվեց, նա կանի երկրորդ զիջումը և կհամաձայնի իսկապես երկու անգամ այլ վարչապետի թեկնածու չառաջադրել և գնալ արտահերթ ընտրությունների։

Շարմազանով. - Դուք խոսում եք մի բանի մասին, որի մասին ես այսօր պատրաստ չեմ որևէ բան ասելու։ Մենք շատ ենք առաջ ընկնում։ Դուք արդեն որոշել եք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա՞։ Ես չեմ կարծում, որ արդեն Փաշինյանը որոշել է, որ հրաժարական կտա։ Մենք հիմա գնում ենք բանակցությունների փուլին, սպասում ենք Փաշինյանի առաջարկին։ Մենք դեմ չեն արտահայտվել երկխոսությանը և բանակցություններին։ Երբ որ բանակցությունները կտեսնենք ինչով են ավարտվում, այդ բանագնացները կգնան, կգան յուրաքանչյուր կուսակցությունում կքննարկեն, յուրաքանչյուր կուսակցություն իր կարծիքը կարտահայտի։ Գնդակն էլի մի ուղղեք է Հանրապետականի ու Շարմազանովի դաշտ, ժողովուրդ ջան մենք փոքրամասնություն ենք պառլամենտում, 51 հոգի մենք չկանք, Փաշինյանն իրա կողմնակիցներով 53 հոգի ունի, ուզում է գնա արձակի-չարձակի, հրաժարական տա-չտա, ի՞նչ եք մեզնից ուզում, բայց կրկնում եմ՝ մենք մեծամասնություն չենք, ձեզ խաբել են, որ ասել են՝ «բոբո Հանրապետականները չեն թողնում», թողողն էլ է ինքը, չթողողն էլ, մեխն էլ, չագուչն էլ իրա ու իրա կոալիցիայի ձեռքում է, ի՞նչ է մեզնից ուզում։

«Ազատություն»․ - Դուք ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին: Ի վերջո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ ամրագրված է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Շարմազանով․ - Ոչ թե արտահերթ, այլ հրատապ։ Մենք արտահերթի քննարկմանը կողմ ենք, բայց մենք հրատապին ենք դեմ։

Տպել
6502 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում